Թեստ-դրայվի է ենթարկվել աշխարհում առաջին ինքնակառավարվող բեռնատարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)-Azat TV
Աշխարհ
10:45 30/12/2021

Թեստ-դրայվի է ենթարկվել աշխարհում առաջին ինքնակառավարվող բեռնատարը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամերիկյան TuSimpe ընկերությունն Արիզոնայում փորձարկել է իր ամբողջովին ինքնակառավարվող բեռնատարը։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։

Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ ամբողջովին ինքնակառավարվող բեռնատարն անցնում է հանրային նշանակության ճանապարհներով ու այդ ընթացքում չի հեռակառավարվում։

Նշվում է, որ բեռնատարը ճանապարհներին է եղել ընդհանուր 80 րոպե, որոնց ընթացքում անցել է 130 կիլոմետր։

Ըստ աղբյուրի՝ մեքենան հաջող անցել է խաչմերուկները, կարողացել է փոխել գոտիները և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ