բեռնատար
Կրասնոդարում երթուղայինը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
Կրասնոդարում մարդատար երթուղային ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Բախման հետևանքով 30 ուղևորդներից 17-ը հոսպիտալացվել են։Հայտնում է ռուսական մամուլը։ Ըստ աղբյուրների՝ զոհեր չկան: Միջադեպը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի պատճառով․ նա կտրուկ մեծացրել է արագությունը՝ հաշվի չառնելով դիմացից ընթացող բեռնատարի ընթացքը։ Դրա պատճառով, ավտոբուսը բախվել է բեռնատարի հետին մասին։ Մինչդեռ, իրավապահների պնդմամբ, երկու վարորդներն…
Նիգերիայում բախվել են մարդատար ավտոբուսն ու բեռնատարը. կա 18 զոհ
Նիգերիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Օնդո նահանգում առնվազն 18 մարդ է զոհվել բեռնատարի և մարդատար ավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է pennews.net-ը։ Ականատեսների խոսքով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող ավտոբուսին։ Բախման հետևանքով և՛ բեռնատարը, և մարդատար ավտոբուսը այրվել են, իսկ ավտոբուսի բոլոր ուղևորները՝ զոհվել։ Ըստ Ոստիկանության հաղորդած տվյալների՝ ավտոբուսի և…
Հունգարիայում բեռնատարը վթարի հետևանքով կախվել է կամրջից
Հունգարիայում` Նիրեդհազա քաղաքի մոտ գտնվող M3 ավտոճանապարհին, կամուրջի վրա բեռնատար է վթարվել և բառացիորեն կախվել օդում: Այս մասին հայտնում է mukachevo.net-ը հունիսի 5-ին: Ըստ վարկածի` բեռնատարի վարորդը ղեկին քնել է և բախվել կամրջի քարե պատին: Վարորդին մեքենայից դուրս են բերել հրշեջները, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի իրավապահ մարմինները փորձում են ճշտել մեքենայի գրանցման հասցեն:…
Շրի Լանկայի վերջին պայթյունն իրականացրել են իրավապահները
Շրի Լանկայի մայրաքաղաքում բեռնատարի պայթյունը կատարվել է տեղի իրավապահների կողմից: Ինչպես հայտնում է Ada Derana-ն, ոստիկաններն այսկերպ վնասազերծել են բեռնատարում հայտնաբերված պայթուցիկ սարքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել Շրի Լանկայում որոտացած ևս մեկ պայթյունի մասին: Հաղորդվել էր, որ սակրավորները փորձել էին վնասազերծել բեռնատարի վրա հայտնաբերված ռումբը, սակայն վերջինս պայթել էր: Շրի Լանկայում պայթյուններ էին տեղի…
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ղազախստանում․ կան զոհեր
Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք երկրի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: Հաղորդվում է, որ ավտոբուսը փորձել է շրջանցել մեկ այլ ավտոբուսի ու բեռնատարի, որի հետևանքով կողաշրջվել է: 11 մարդ զոհվել է, առնվազն 30 մարդ վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Ալմաթի-Տաշքենդ ավտոճանապարհին:
Բագրատաշենի անցակետում բեռնատար է այրվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տելեգրամի Infocom ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Բագրատաշենի անցակետում բեռնատար այրվում։ Տեսանյութը հրապարակվել է 22:15 րոպեին։
Մեքսիկայում միգրանտների տեղափոխող բեռնատար է վթարվել. կան զոհեր ու վիրավորներ
Մեքսիկայում միգրանտների տեղափոխող բեռնատար է վթարվել: Զոհվել է առնվազն 25 մարդ, ևս շուրջ 30-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է Universal պարբերականը՝ հղում անելով Չյապաս նահանգի գլխավոր դատախազության: Հաղորդվում է, որ մեքենայում ընդհանուր առմամբ 60 մարդ եղել: Առանց համարանիշի բեռնատարի վարորդը երթևեկության ընթացքում կորցրել է կառավարումն ու դուրս կել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքը տեղի է…
ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Մարտի 1-ին, ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1982…
Ուկրաինացիներ տեղափոխող ավտոբուսը Նոր Մոսկվայում բեռնատարի է բախվել
Ուկրաինացիներ տեղափոխող ավտոբուսը Նոր Մոսկվայում բեռնատարի է բախվել, հայտնում է РИА Новости-ն հղում անելով արտակարգ իրավիճակներին: Նշվում է, որ կա առնվազն երկու տուժած: Նրանց առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան: Վթարի մանրամասները պարզվում են:
Վոլգոգրադի շրջանում ավտովթարի հետևանքով 5 մարդ է մահացել
Վոլգոգրադի շրջանում թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով 5 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային ՆԳՆ վարչությանը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Վոլգոգրադ-Մոսկվա ավտոճանապարհի 765-րդ կիլոմետրին: Բախման պատճառները պարզվում են:
Նյու Յորքում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ. կան զոհեր
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում գնացքը մխրճվել է բեռնատարի մեջ, որից հետո դուրս եկել ռելսերից: Մի քանի վագոններ բռնկվել են: Երկաթուղային վթարը 3 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Breaking911-ը: Դեպքը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում: Երկաթուղու այդ հատվածում հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է: Վթարի պատճառները պարզվում են: https://www.facebook.com/News12LI/videos/810467852641285/
Բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 մարդ
Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում ածխի հանքի բեռնատարներից մեկի հետ ավտովթարի հետևանքով զոհվել է 20, տուժել ավելի քան 30 մարդ։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ասվում է տեղի ադմինիստրացիայի հայտարարության մեջ: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրն առավոտյան, երբ բեռնատարն աշխատակիցներին տեղափոխելիս է եղել Շիլին-Գոլի տարածք: ՃՏՊ-ի հետևանքով տեղում զոհվել է…
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել
Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել՝ 12 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում այդ ժամանակ եղել է 45 ուղևոր: Համաձայն իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը: Կատարվում է հետաքննություն:
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանիքի մասնակցող մարդկանց խմբի մեջ, մահացել է 13 մարդ
Առնվազն 13 մարդ է մահացել, ևս 15-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի Ռաջասթհան նահանգում, երբ բեռնատարը մխրճվել է հարսանեկան խնջույքին մասնակցող խմբի մեջ, հայտնում է NDTV-ն: Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Ամբավալի գյուղում: Ավանդույթի համաձայն՝ հարսանիքին մասնակցող մարդկանց խումբը շարժվում էր մայրուղու երկայնքով ճամփեզրով, երբ բեռնատարը մարդկանց վրաերթի է ենթարկել: Տուժածներին, որոնց թվում է նաև…
ՃՏՊ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Մարուլիտիո Գրիդելինի, ծնված 1963 թ.) դուրս…















