Առնվազն 13 մարդ է մահացել, ևս 15-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի Ռաջասթհան նահանգում, երբ բեռնատարը մխրճվել է հարսանեկան խնջույքին մասնակցող խմբի մեջ, հայտնում է NDTV-ն:
Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Ամբավալի գյուղում: Ավանդույթի համաձայն՝ հարսանիքին մասնակցող մարդկանց խումբը շարժվում էր մայրուղու երկայնքով ճամփեզրով, երբ բեռնատարը մարդկանց վրաերթի է ենթարկել:
Տուժածներին, որոնց թվում է նաև հարսնացուն, տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:
