բժշկական համալսարան
Ոստիկանները բերման ենթարկեցին Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա իրականացնող երիտասարդներին
Ընդդիմադիր երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել երևանյան մի շարք բուհերում՝ տեղադրելով Արցախի դրոշը։ Նրանք գունավոր ծխերով ակցիա են իրականացրել նաև Բժշկական համալսարանի շրջակայքում, մասնավորապես՝ փակել են Աբովյան փողոցը՝ նստելով գետնին և կանգնեցրել երթևեկությունը, ինչից հետո ոստիկանները հեռացրել են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից և բերման ենթարկել։ Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ակցիայի մյուս մասնակիցները հայտարարեցին,…
Բժշկական համալսարանի ծառայողները կաշառքով դիպլոմներ են տվել․ ԱԱԾ-ի բացահայտումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար…
Բժշկական համալսարանում կառուցվում է ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: «Միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի…
Կայացավ Բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգեբարձուների խորհրդի նիստում կայացավ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ քվեարկությամբ միաձայն ռեկտոր վերընտրվեց Արմեն Մուրադյանը։ Նշենք, որ Մուրադյանը Բժշկական համալսարանի ռեկտորն է 2016 թվականից։
Նուբար Աֆեյանին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի
Երևանի պետական բժշկական համալսարանը հուլիսի 21-ին կհյուրընկալի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի համավարակի ազդեցությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորություններին և դրա կարևորությանը: Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
Պահե՛ք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում կատարած գրառումով հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները․ «Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին: Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք…
Աշխատանքներ են տարվում ևս մեկ Covid կենտրոն ստանալու նպատակով
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։ Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը վերակենդանացման բաժանմունքում։ Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի…
149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել․ ԵՊԲՀ ռեկտոր
149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան շուրջ 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման դեպք»…
Բացահայտվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով դատաիրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ստացված ազդակներին, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում հարուցված…
Բժշկական համալսարանի ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ…
ԵՊԲՀ-ն ու Կոպենհագենի համալսարանի միջև պայմանագիր է կնքվել
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև օրեր առաջ կնքվել է երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է: Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը`…
ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ: ԵՊԲՀ-ն՝ դեպի միջազգայնացում գաղափարը, իր բազմաթիվ միջպետական համագործակցության ծրագրերի արդյունքում դարձնում է առարկայական: Ռազմաբժշկական ֆակուլտետը՝…
ՊՎԾ-ն կոչ է անում ԵՊԲՀ-ի մասին հայտարարությունը չմեկնաբանել որպես մեղադրական եզրակացություն
Հաշվի առնելով մամուլում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները՝ հարկ ենք համարում ընդգծել․ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և վերջիններս չեն պարունակում իրավական գնահատականներ:…
Համագործակցության նոր հեռանկարներ` բժշկական կրթության ոլորտում
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում քաղցկեղով տառապող հիվանդների բուժման մակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնող «Վարան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադ Փանահը։ Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է…
ԵՊԲՀ-ի գրադարանը համալրվեց 6000-ից ավելի մասնագիտական գրքերով
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվիրելու տոնի է վերածվել: Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը: ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները, հետևելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց…















