Պահե՛ք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն

Ամենադիտվածներ

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում կատարած գրառումով հորդորել է քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները․

«Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին:
Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158751323508501

Ամենաթարմ