բժշկական հաստատություններ

  • Հուլիսի 1-ից Երևանում բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն անկանխիկ ձևով

    Հուլիսի 1-ից Երևանում բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն անկանխիկ ձևով

    2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ…

  • Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան

    Վիրավոր զինծառայողները 500 հազար դրամ աջակցություն կստանան

    Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500.000 դրամի չափով։

  • Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 12-ը ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք

    Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 12-ը ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք

    ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Նախարարությունից հիշեցնում են՝…

  • Հայաստանում COVID-19 հակամարմինների հետազոտություն՝ բուժաշխատողների շրջանում

    Հայաստանում COVID-19 հակամարմինների հետազոտություն՝ բուժաշխատողների շրջանում

    Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն: Արդյունքների համառոտ նկարագրություն` Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։ Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում մայիսի վերջին: Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց,…

  • COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն

    COVID-19-ի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն

    ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված​իրավիճակը՝ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակով (2019թ. N-COV) պայմանավորված դեպքերի համաճարակաբանական դիտարկումը, դեպքերի համաճարակաբանական բնորոշումը, լաբորատոր հետազոտությունը և նմուշառումը, «մեղմ» արտահայտված ախտանշաններով հիվանդների տնային խնամքը և կոնտակտների բժշկական հսկողությունը, հիվանդի կլինիկական վարումը, ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելումը մեթոդական ուղեցույցը և նոր կորոնավիրուսային վարակի…

  • Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել իսրայելական SkyStriker, մենք խոցել ենք Hermes 900

    Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել իսրայելական SkyStriker, մենք խոցել ենք Hermes 900

    ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «ՀՀ ԶՈՒ իրենց խնդիրը փայլուն կատարել և կատարում են։ Ադրբեջանական ԶՈւ այս օրերին կիրառել են իրենց տրամադրության տակ առկա բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը (գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն), տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122 մմ և ավելի մեծ տրամաչափի։ Հարվածային դրոններից…

  • Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

    Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

    Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ «Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների…

  • Կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում

    Կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում

    Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 627 քաղաքացիներ գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Նա հավելել է, որ ծանր վիճակում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123, ևս 44 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։ «Այս թվերը մեզ մտահոգում են, այդ պատճառով կոչ եմ անում քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային…

  • Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Հայաստան. նրանք աշխատանքի են անցել 3 ԲԿ-ներում

    Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Հայաստան. նրանք աշխատանքի են անցել 3 ԲԿ-ներում

    Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գրառում է կատարել Facebook-ում: Գրասենյակը հայտնում է, որ Ֆրանսիացի բժիշկները ժամանել են Հայաստան: «Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ…

  • Արցախում ստեղծվել է համաճարակի դեմ պայքարող մասնագիտական աշխատանքային խումբ

    Արցախում ստեղծվել է համաճարակի դեմ պայքարող մասնագիտական աշխատանքային խումբ

    Հունիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կարգադրություն, որի համաձայն՝ հանրապետության բժշկական հաստատությունների և առողջապահության ոլորտի այլ պատասխանատուների ընդգրկմամբ Նախագահին առընթեր ստեղծվել է մասնագիտական աշխատանքային խումբ՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում ծագած խնդրահարույց հարցերը քննարկելու և նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Այսօր խմբի անդամների մասնակցությամբ ԱՀ նախագահ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն,…

  • COVID-19-ի բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները. ԱՆ

    COVID-19-ի բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները. ԱՆ

    ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային  հիվանդության բուժման գործընթացում կարող են ներգրավվել բժշկական կենտրոնները: «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` knar_ghonyan@moh.am էլեկտրոնային հասցեով: Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային…

  • Նախարարը հանդիպել է մի շարք ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին

    Նախարարը հանդիպել է մի շարք ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Հանդիպման սկզբում նախարարը ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ, իհարկե, հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։ «Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն…