Բլինքեն
Բլինքենի և Ֆիդանի հեռախոսազրույցը՝ միջազգային ազդեցությունների լույսի ներքո
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այս հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը շեշտադրել է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը՝ հատկապես Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերին ցուցաբերած աջակցության համատեքստում։ Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաճախ հանգեցրել…
Բլինքենը մեկնել է Մերձավոր Արևելք
Միացյալ Նահանգների պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք՝ տեղում արդեն մեկ տարի շարունակվող ու ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու։ Սա Բլինքենի արդեն 11-րդ այցն է անցած հոկտեմբերից, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա՝ գերեվարելով հարյուրավոր մարդկանց։ Ի պատասխան, Իսրայելը մեկ տարի է՝ չի դադարեցնում հարձակումները Գազայի հատվածում, վերջին ամիսներին էլ թիրախավորել է Իրանի…
ԱՄՆ-ն Լիբանանին մոտ 157 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Լիբանանին 157 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ «Լիբանանում ճգնաժամի սրման կապակցությամբ Միացյալ Նահանգները գտնվում է հումանիտար օգնության առաջնագծում՝ այսօր հայտարարելով մոտ 157 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին: Մենք հանձնառու ենք աջակցել կարիքավորներին և էական օգնություն տրամադրել տեղահանված քաղաքացիական անձանց, փախստականներին և նրանց ընդունող համայնքներին», – գրել է Բլինքենը…
Հեռախոսազրույց են ունեցել Բլինքենն ու Ալըեւը
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP 29-ի անցկացմանը։ Բլինքենը և Ալիևը խոսել են նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների մասին։ Ամերիկյան կողմը զրույցի մասին չի հաղորդել, իսկ ադրբեջանականն այլ մանրամասներ չի հայտնում։
Բլինքենը եւ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը սեպտեմբերի 12-ին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը: «Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կանոնների շուրջ համաձայնությունը: Պետքարտուղարը և վարչապետ Փաշինյանը քննարկել են Միացյալ Նահանգների…
ԱՄՆ-ը մտադիր է կանոնավորել Ուկրաինային տրամադրվող օգնությունը. Բլինքեն
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է կանոնավորել իր դիրքորոշումը Ուկրաինային տրամադրվող զենքի վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վարշավայում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի խորքում ամերիկյան զենքի հարվածների սահմանափակումների վերացման հեռանկարները։ «Երեկ ուկրաինացի մեր գործընկերների հետ լավ և հանգամանալից քննարկումներ ունեցանք, մասնավորապես, ինչպես են նրանք…
Փաշինյանը և Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: «Պետքարտուղարը շնորհավորել է Սիբիհային նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ընդգծել Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների գործընկերության շարունակական ուժը, ներառյալ՝ մշտական ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությունը՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը շարունակելու և Ուկրաինայի տնտեսության վերականգնումն արագացնելու համար»,- հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:…
Նեթանյահուն և Բլինքենը կհանդիպեն Երուսաղեմում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տեղի կունենա Երուսաղեմի վարչապետի նստավայրում առավոտյան ժամը 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք ստեղծելուն. Բլինքեն
Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Այս մասին Բլինքենը հայտարարել է Ասպենի անվտանգության ֆորումում (Կոլորադո): «Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը իսկապես առաջընթաց է գրանցում տրոհվող նյութերի մշակման գործում, որոնք կարող են օգտագործվել որպես միջուկային զենքի վառելիք»,- ասաց Բլինքենը, որը միաժամանակ մեղադրել է ԱՄՆ նախկին…
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Ուկրաինայի կապերը դաշինքի հետ․ Բլինկեն
Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի կապերն Ուկրաինայի հետ։ Այս մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Ուկրաինայի կապերը կազմակերպության հետ և դաշինքին անդամակցության ուղին»,- ասել է Բլինկենը Պետքարտուղարությունում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Վաշինգտոնում ընթանում է Հյուսիսատլանտյան դաշինքի 75-րդ գագաթնաժողովը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն…
Բլինքենն Ալիևին կոչ է արել առանց հապաղման Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հրապարակած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը գնահատել է խաղաղության պայմանագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը: Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կողմերի հետագա ներգրավվածությանը՝ նրանց…
Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը նպաստում է առաջնագծում իրավիճակի կայունացմանը. Բլինքեն
Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը նպաստում է առաջնագծում իրավիճակի կայունացմանը, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը քրտնաջան աշխատում է Ուկրաինային հակաօդային պաշտպանությանն ավելի շատ միջոցներ տրամադրելու ուղությամբ։ Բլինքենը, ելույթ ունենալով Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Ուկրաինայի աջակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հստակ ուղերձ է, որ «նա…
Կվերանայենք Վրաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները. Բլինքեն
Միացյալ Նահանգների վարչակազմը սկսել է ամերիկա-վրացական համագործակցության լայնածավալ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Այսօր ես նաև սկսում եմ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը»,- ասել է Բլինքենը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները վերանայելիս Վաշինգտոնը «հաշվի կառնի…
Գազայի ապագայի վերաբերյալ Իսրայելը պետք է հստակ և որոշակի ծրագիր մշակի. Բլինքեն
Գազայի ապագայի վերաբերյալ Իսրայելը պետք է հստակ և որոշակի ծրագիր մշակի: Այստեղ Իսրայելը բախվում է պոտենցիալ ուժային վակուումի, ինչը կարող է լցվել քաոսով, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք չենք աջակցում և չենք աջակցի իսրայելական բռնազավթմանը։ Մենք նույնպես, իհարկե, չենք աջակցում ՀԱՄԱՍ-ի իշխանությանը Գազայում: Հճախ ենք տեսել՝ դա ինչի է հանգեցրել…