Բլինքեն
ԱՄՆ-ն լիովին հանձնառու է աջակցելու այս նպատակին, որն ավելի լավ ապագա կբերի Հարավային Կովկասի համար. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը և ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն: «Մենք լիովին հանձնառու ենք աջակցելու այս նպատակին, որը կբերի ավելի լավ ապագա բոլոր նրանց համար, ովքեր Հարավային Կովկասում են», – ասվում է Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության…
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության հասնելուն․ Բլինքեն
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին մի քանի օրում շատ բարդ հարցեր են քննարկել և շոշափելի առաջընթաց գրանցել: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների եզրափակիչ նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, որ տևական, կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է… Վերջին մի քանի օրերի ընթացքում կողմերը շատ…
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է․ Բլինքեն
«Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հրապարակելով լուսանկարներ ու շարունակելով. «Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ջորջ Շուլցի արտաքին գործերի նոր ազգային ուսումնական կենտրոնում։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն…
Մենենդեսը 90 վայրկյանում քննադատել է Թուրքիային ամբողջովին
Սենատոր Բոբ Մենենդեսը 90 վայրկյանում քննադատել է Թուրքիային ամբողջովին՝ սկսած մարդու իրավունքներից, Հունաստանի հետ կապերից, ՆԱՏՕ-ի ընդլայնման ձգձգումից և հարցրել է Բլինքենին. «Ի՞նչ եք անվանում այդպիսի երկրին»: Բլինքենը պատասխանել է. «Դժվար դաշնակից»: Մենենդեսն ասել է, որ Անկարան արժանի չէ F-16-ներ ձեռք բերելուն։ Senator Bob Menendez launches 90 -second long tirade criticising Turkey on everything from…
Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել. Բլինքեն
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ: «Ես կարծում եմ, որ նպաստավոր հնարավորություն կա: Չեմ ցանկանում այն գերագնահատել, սակայն կա նպաստավոր հնարավորություն, որը թույլ է տալիս իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- ասել է նա: Բլինքենը հավելել…
Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում: «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով,…
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ «Այսօր խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Դիվանագիտությունը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու միակ ճանապարհն է»,- գրել է նա։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով…
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղ բանակցության ջանքերը
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը կոմերցիոն երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է…
Չավուշօղլուն և Բլինքենը հեռխոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումները, «հացահատիկային համաձայնագրի» իրականացումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, F-16-երի գնումների գործընթացը։ Քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնը չի օգնել Կիևին Ռուսաստանին հարվածելու հարցում. Բլինքեն
ԱՄՆ իշխանությունները մերժել են Կիևին զենքի մատակարարումը Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար: Միացյալ Նահանգները չի խրախուսել և չի օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի ներքին տարածքներին, Վաշինգտոնի աջակցությունն ուղղված է միայն այնպիսի ռազմական օգնությանը, որը թույլ կտա Կիևին ապահովել իր պաշտպանությունը: Այս մասին, ըստ Bloomberg-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն…
Բլինքենն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և կոչ է արել երկու կողմին ծրագրել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում: Բլինքենը նաև հորդորել է…
Հայաստանը և Ադրբեջանը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների տեմպը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ պետք է Հայաստանը և Ադրբեջանը պահպանեն խաղաղ բանակցությունների տեմպը։ «Ես հորդորել եմ վարչապետ Փաշինյանին նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների բանակցություններից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին»,-գրել է նա։
ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մեկնարկին ողջունել է արդյունավետ քննարկումները, որոնք իրենք նախաձեռնել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և շարունակվել կողմերի միջև հետագա շփումներում՝ նշված է պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը տևական խաղաղության…
Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:












