fbpx
Աշխարհ

Կվերանայենք Վրաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները. Բլինքեն

Միացյալ Նահանգների վարչակազմը սկսել է ամերիկա-վրացական համագործակցության լայնածավալ վերանայումը՝ կապված Վրաստանում ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ։

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Այսօր ես նաև սկսում եմ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները վերանայելիս Վաշինգտոնը «հաշվի կառնի Վրաստանի գործողությունները սեփական որոշումներ կայացնելիս»։

«Քանի որ Վրաստանի քաղաքացիները դեմ են արտահայտվել այս օրենքին, մենք տեսանք ահաբեկման և բռնության արշավի հստակ նշաններ՝ ճնշելու խաղաղ այլախոհությունը: Ե՛վ «ազգային անվտանգության օրենքը», և՛ օրինական այլախոհությունը ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը խարխլում է վրացական ժողովրդավարությունը և «հիմնարար» այն ազատությունները, որոնց իրավունքն ունի վրաց ժողովուրդը, հակասում՝ Վրաստանի՝ վաղուց հայտարարած նպատակին, որը արտացոլված է նրա Սահմանադրության մեջ՝ եվրաատլանտյան ինտեգրման և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության հետ»,- պնդել է պետքարտուղարը:

ԱՄՆ-ից հավելել են, որ հույս ունեն՝ վրացական իշխանությունները «կվերանայեն օրենքը և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ