Բյուրական
Երկնակամար պլանետարիումը վերաբացվել
Արագածոտնի մարզում գտնվող Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը՝ պլանետարիումը։ Արեգակից լուսին, աստղերի ծնունդ և մոլորակների մասին հետաքրքիր փաստեր․ պլանետարիումը երեխաներին ծանոթացնում է տիեզերքի գաղտնիքներին։ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ճանաչված է որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, մեր մասնագետները իրենց մեծ ներդրումն են ունեցել աստղագիտության ոլորտում, հայտնաբերել են 3-4 հազար աստղագիտական օբյեկտ։ Աստղադիտարանը տարեկան ունենում է…
Բյուրականի անտառպետության տարածքում 25 օր խստիվ կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը
Հունիսի 7-ից Բյուրականի անտառպետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
Բողոքի ակցիա Բյուրականում․ որոշ բնակիչներ դժգոհ են համայնքի նոր ԺՊ-ից
Բյուրականում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի։ Ակցիայի մասնակիցները սկզբում փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, սակայն դա նրանց անել թույլ չտվեցին։ Արդյունքում՝ թեթև հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ակցիա իրականացնողների միջև, բայց կրքերը հանդարտվեցին, սակայն բուն ակցիան չի դադարում։ Ակցիայի մասնակիցները Գևորգյանի մասին խոսելիս նշում են, որ «նա խաբեբա է», «բազմաթիվ…
Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530 մ երկարությամբ գազատար
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտնել է, որ Բյուրական համայնքում կառուցվել է շուրջ 530 մ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից: «Ծրագրի արժեքը 6 միլիոն 360 հազար դրամ է, որի 50 տոկոսը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 տոկոսը կներդնի համայնքը: Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը Համահայկական 7-րդ ամառային…
Գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի․ Արմեն Սարգսյան
Այսօր լրանում է Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակը։ Դրա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն ու ԲՏԱ նախարարը զրուցել են Երևանում նախատեսվող STARMUS փառատոնի մասին Հայտնի է, թե երբ Տիեզերք կհանվի նոր գերհզոր աստղադիտակը «Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ: Ինձ համար մեծ…
Բյուրականի աստղադիտարան հյուրընկալվել է ԱՄԷ դեսպանը
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան է այցելել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ԱլՍալամին։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Այցի շրջանակներում գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպեց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, ով վերջինիս ներկայացրեց աստղադիտարանի ներկայիս գործունեությունը և կարգավիճակը, քննարկվեցին նաև հնարավոր համագործակցություններ։ Նշվեց գիտության կարևորությունը թե՛…
Բյուրականի աստղադիտարանը կողմ է քվեարկել ՀՀ ԳԱԱ կազմում մնալուն
Բյուրականի աստղադիտարանի Facebook-ի պաշտոնական էջը գրում է․ «Ս/թ մարտի 2-ին ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողով։ Օրակարգում դրված էր աստղադիտարանի ՀՀ ԳԱԱ համակարգում լինելու հարցը։ Ժողովի ժամանակ ելույթներով հանդես եկած բոլոր գիտաշխատողները համակարծիք էին այն մտքին, որ ՀՀ ԳԱԱ-ն մեծ ներդրում ունի Հայաստանում գիտության ընդհանուր զարգացման և գիտահետազոտական…
Բյուրականի ղեկավարը համայնքին պատճառել է 3 միլիոն դրամից ավել վնաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի…
Բյուրականում 180 ընտանիք ապահովվել է մշտական խմելու ջրով
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բյուրական համայնքում ընդլայնվել և վերանորոգվել է խմելաջրի ցանցը: Վերակառուցվել է շուրջ 270 մետր խողովակաշար, որի արդյունքում համայնքի 180 ընտանիք ապահովվել է մշտական խմելու ջրով: Ծրագրի ընդհանուր արժեքը 8մլն 100հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը կազմել է 3մլն 600հազար դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 4մլն 500հազար դրամ: Խմելու ջրով բոլոր…
Ընտանեկան հաջողված բիզնես պատմություն՝ Բյուրականից
Հովհաննիսյանների ընտանիքը Բյուրականում գտնվող աղբանոցը մաքրելով այգի է հիմնել, ապա այնտեղ կառուցել է «Չրի տուն»: Չրանոցի հարևանությամբ օրգանական ելակի ջերմոց ունեն, որտեղ ողջ տարին ելակ է աճում: Չրի պատրաստման համար բերքը աճեցնում են ինչպես սեփական այգում, այնպես էլ մթերում են համագյուղացիներից, վերջիններիս նաև աշխատանքով են ապահովել: Արտադրանքի մի մասն իրացվում է Հայաստանում, պատվերների դեպքում նաև…
Բյուրականն օգոստոսի 10-12-ը «հրավիրում է» 1 ժամում 1000-ից ավելի ասուպ դիտելու
Օգոստոսի 10-12-ը ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում հնարավոր կլինի ականատես լինել գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում այցելուները կկարողանան մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը, որը կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ: Ասուպային հոսքի ժամանակ (աստղաթափ) 1 ժամում…
Բյուրական համայնքում բացվեցին «Բյուրական ստուդիոն» և «Մնացականյան գաստրո բակը»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում բացվեցին «Բյուրական ստուդիոն» և «Մնացականյան գաստրո բակը»: «Բյուրական_ստուդիոն» արվեստների ցուցասրահ է, որտեղ թղթի թափոնների վերամշակումից ստացված նյութը ծառայում է որպես գեղանկարչության հիմք: Այստեղ այցելուներին հնարավորություն է տրվում անձամբ մասնակցել թղթի ստեղծմանը և սեփական…