fbpx
Հասարակություն

Բողոքի ակցիա Բյուրականում․ որոշ բնակիչներ դժգոհ են համայնքի նոր ԺՊ-ից

Բյուրականում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի։

Ակցիայի մասնակիցները սկզբում փորձեցին մտնել համայնքապետարանի շենք, սակայն դա նրանց անել թույլ չտվեցին։ Արդյունքում՝ թեթև հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ակցիա իրականացնողների միջև, բայց կրքերը հանդարտվեցին, սակայն բուն ակցիան չի դադարում։

Ակցիայի մասնակիցները Գևորգյանի մասին խոսելիս նշում են, որ «նա խաբեբա է», «բազմաթիվ մարդկանց է պարտք», «շատերին տարել է Ռուսաստան աշխատեցնելու և գումարը և չի տվել» ու այսպես շարունակ։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Բյուրականում ՏԻՄ ընտրություններ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ