բնակելի տուն
Պայթյուն Է տեղի ունեցել Թբիլիսիի Դիդի Դիգոմիի շրջանում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքը: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ Է դարձել գազի արտահոսքը: Տուժել Է երեք մարդ՝ ամուսիններ և նրանց երկամյա երեխան: Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական: Պայթյունի ալիքն այնքան…
Ստեփանակերտում բնակելի տան վրա հակառակորդը երեկ՝ ապրիլի 20-ին, ժամը 15:00-ի սահմաններում, կրակոց է արձակել: Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է: Կարինե Մունչյանը պատմեց, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է: Ընտանիքը…
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն: Սակրանորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ թեպետ պայթյունի ձայնը բարձր չի լինելու, բայց հորդորում է լսելու դեպքում չանհանգստանալ։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է, որ Արցախում մեկ օրում հրդեհի երեք դեպք է գրանցվել։ «ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին: Դեպի վայր է մեկնել Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի Սարուշեն համայնքի հրշեջ փրկարարական ջոկը և պարզել, որ…
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Ստեփանակերտում հրթիռակոծվել են կենտրոնական շուկան և մեկ բնակելի տուն»։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/822876871881575?__cft__%5B0%5D=AZUg-aLuahvjNTdMoO_L-dtoaMl9idLGub-0WblmMcEPU8r_Q0iYNNsyWZEacV6MEzybEgkgjyXBAgolYMx-bs8bK0FANxocbGrmNL66BFx6nSbVrSb2WPRS3g3B-AQpHDtMDr758v_8P_-LINI0ZnziGIGCFhhdAtATbXjwLUKN_X-VDMr5mQmvInh4IMLNlyKgkLPLorn3gRifjPesk8Se&__tn__=%2CO%2CP-R
Հուլիսի 22-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա, տուժել է 4 մարդ: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից: Որոշ տվյալներով՝ օդանավը փլուզել է շինության կեսը, սակայն բռնկում չի գրանցվել: Միջադեպի հետևանքով տուժել է օդաչուն, երկու կին և երեխա: Զոհեր չկան:
Իտալիայի հյուսիսում՝ Գորիցիա քաղաքի կենտրոնում, կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի երկհարկանի տուն է փլուզվել, փրկարարները որոնում են փլատակներում մնացած երեք մարդու, հայտնել են տեղի հրշեջ ծառայությունից: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։ Շենքում, որն ամբողջովին փլուզվել է, եղել է երեք բնակարան, որոնցից մեկը դատարկ էր: Միջադեպի պատճառները պարզվում են: