Չեչնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տան վրա, տուժել է 4 մարդ: Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Որոշ տվյալներով՝ օդանավը փլուզել է շինության կեսը, սակայն բռնկում չի գրանցվել:
Միջադեպի հետևանքով տուժել է օդաչուն, երկու կին և երեխա: Զոհեր չկան: