բնակիչներ
Վարդենիսի խաղաղ բնակիչները` հրետակոծության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
https://www.facebook.com/armgovernment/videos/386975088968957/
Ծնողներին և երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ…
Առավոտյան այցելել եմ Ստեփանակերտի մի քանի ապաստարաններ․ Աննա Հակոբյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր առավոտյան այցելել եմ Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։ Այցելել եմ նաև Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին, որոնք կրկին ապաստարաններում են»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/793132254812666?__cft__%5B0%5D=AZW33DWtCcA0xTmK7BWikjpcMtO9O4NMkAW8h-1bJSR_Q37QNNaNuUhkdD9OCVJ6rSifyP0x4ZESKVVIn6Txs5NohSS92mfSD_BF0h06LhWucoYUWROUEPz52wuIYOt-hQOh59929Cp8urXqHbEf99-9WygYrpztUrAdpanjv2l-jTUFcbSrdMfdD8sXUmqBnhc&__tn__=%2CO%2CP-R
Վերագործարկեցինք Հանրապետության հրապարակի շատրվանները. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Քաղաքապետը նշել է, որ այսօր՝ ժամը 20:00-ին, Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին: Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու…
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին Նյու Յորքի երկնքում 2 լուսային սյուն է հայտնվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին Նյու Յորքի երկնքում 2 լուսային սյուն է հայտնվել։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ մոմեր վառում և ծաղիկներ խոնարհում ողբերգության վայրում: Տեսանյութը տարածվել է նաև բնակիչների սոցցանցերում:
Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Facebook-ում ուղիղ եթերում էր: Ակտիվիստը հայտնում էր, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց։ «Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիչները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի…
ԱՀ նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին: Նախագահ Հարությունյանը համայնքի…
Հայկ Մարությանը Ռայնիսի 1 հասցեի շենքի հարցով խորհրդակցություն է անցկացրել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետևանքների վերացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը, ինչպես նաև քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։ Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը։
Սյունիքի մարզ կատարած այցից հետո վարչապետն ուղևորվել է Արցախ
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ուղևորվում է Արցախի Հանրապետություն: Մինչ այդ՝ վարչապետը եղել է Սյունիքի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներում: Համայնքի բնակիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը: Փաշինյանը անգեղակոթցիներին խոստացել է որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:
Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է
«Պայթյունը լսվեց հյուրասենյակի կողմից, ապակիները կոտրվեցին: Ծնողներիս ձայն տալով՝ միանգամից խոհանոցի պատուհանից դուրս ենք թռել: Հետո արդեն հասկացանք, որ շենքի մի հատվածը չկա»,- ասում է Ռայնիսի փողոցի 1 շենքի բնակիչ Արմինե Գևորգյանը: Արմինեն ընտանիքի հետ, մինչև երեկ բնակվում էր Ռայնիսի փողոցի 1 հասցեում՝ 5-րդ մուտք, առաջին հարկ: Նրանք և պայթունից հետո տուժած ևս 8 ընտանիք…
Պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարաններով. Քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Facebook-ում: Քաղաքապետը հայտնում է, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած բնակիչներին կապահովվեն ժամանակավոր կացարաններով: «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է…
Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները ճանապարհ են փակել և բողոքի ակցիա են իրականացնում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները այսօր՝ օգոստոսի 24-ին, փակել են ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայրում են ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։ Ուղիղ Եթերը` News.am-ի:
Ստեփանակերտի զարգացումը մեր հիմնական առաջնահերթություններից է․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է նրա շրջայցը Ստեփանակերտում: Նշել է, որ Ստեփանակերտի զարգացումը իրենց հիմնական առաջնահերթություններից է: «Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման…
Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են…













