բնակիչներ
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ: Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հոնկոնգի բնակիչներին: Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն մի կողմ չի կանգնի այն ժամանակ, երբ Չինաստանը կուլ է տալիս Հոնկոնգին: «Անցյալ շաբաթ մենք պատժամիջոցներ կիրառեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգի ինքնավարության խաթարման համար: Մենք դադարեցնում…
Համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ ճեպազրույց են անցկացրել։ «Բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր…
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: «Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ: Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել…
Պարետի որոշմամբ սահմանափակումներ են մտցվել Արենիում
Պարետի նոր որոշման համաձայն՝ սահմանափակումներ են մտցվել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից…
Ուհանի բոլոր բնակիչները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Շուրջ 11 միլիոն բնակչությամբ Ուհան քաղաքի բոլոր ապրողները կորոնավիրուսի թեստավորում կանցնեն։ Այս մասին հաղորդել է Deutsche Welle-ն։ Նման որոշում են կայացրել Ուհանի իշխանությունները։ Նշվում է, որ մայիսի 10-ին չինական Ուհան քաղաքում վարակի 5 նոր դեպք էր գրանցվել։
Թուրքիայի 31 քաղաքների ու նահանգների բնակիչներին արգելել են տնից դուրս գալ․ DW
Թուրքիայիայում ապրիլի 23-ից ուժի մեջ է մտել տանից դուրս գալու չորսօրյա արգելք։ Արգելքը կկիրառվի 31 քաղաքների ու նահանգների բնակիչների համար։ Բացի այդ սահմանափակումները կխստացվեն Ստամբուլում և Անկարայում։ Սահմանափակումները խստացվել են ապրիլի 24-ին սկսվող մուսուլմանների համար սրբազան Ռամադան միջոցառման նախօրեին։ Մասնավորապես՝ արգելված է մեծ խմբերով հավաքվելը: Դրանից բացի, հատուկ թմբակահարներին, որոնք անցնում են փողոցներով և հավատացյալներին…
Արցախի 32 բնակչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները հայտնի են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակենք…
ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են գումար տրամադրել բնակիչներին
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ԱՄՆ շատ բնակիչների եկամուտները նվազել են և հանրապետական կուսակցությունը առաջարկել է բնակիչներին 1200-ական դոլար վճարել: Նման օգնություն ստանալու են բոլոր այն քաղաքացիները, որոնց եկամուտը 75 հազար դոլարից քիչ կլինի: Հանրապետական կոսակցությունը նախատեսում է ևս 500-ական դոլար վճարել ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար: Միջոցառումը երկրի տնտեսական աջակցության մի մասն է, որը կազմակերպվում է հանրապետականների…
Բնակիչները, զինծառայողներն ու փրկարարները համատեղ ուժերով մարել են սահմանային գոտու հրդեհը
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել…
70 հազար բնակիչ լքել է իր տունը Սիրիայում
Ավելի քան 70 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով: Այս մասին հոկտեմբերի 11-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը: «ՊՀԾ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության զարգացման հնարավոր ազդեցությունից և ուշադիր հետևում է իրավիճակին: Բռնության էսկալացման սկզբից ի վեր…
Ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Արարատի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ,…
4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցումը հնարավոր է միայն բոլոր բնակիչների համաձայնությամբ
Ամեն օր լայնացող ճաքեր, թափվող քարեր. Արզումանյան 10 շենքի բնակիչները ճամպրուկները հավաքած են պահում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին 3-րդ կարգի վթարային համարվող շենքն արդեն այս տարի, անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դարձել է 4-րդ աստիճանի վթարայնության: Նույն վիճակն է նաև հարևանությամբ գտնվող Արզումանյան 17 հասցեում: Խնդրի միակ լուծումը վերաբնակեցումն է: Համայնքի ու մասնավոր հատվածի համագործակցությունը…
Արմավիրի մարզպետը հանդիպում է ունեցել Լուկաշին համայնքի բնակիչների հետ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Լուկաշին համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են համայնքում հունիսի 29-ին տեղացած կարկուտի վնասների փոխհատուցմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել մարզպետի միջնորդությամբ գյուղատնտեսական վարկերի մասով հնարավոր զիջումներ իրականացնելուն և պետական աջակցությամբ վնասը փոխհատուցելուն: Մարզպետը վստահեցրել է, որ կարկտահարությունից տուժած բոլոր համայնքներում համապատասխան հանձնաժողովների կողմից ուսումնասիրվել…
Ոստիկանապետը աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Սյունիքի մարզի բնակիչներին
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը: Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ,…














