Բնապահպանություն
Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հարուցած վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ը աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Տեսչական մարմնի աշխատակիցները ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։ Զննվել է շուրջ 7 հեկտար…
Սյունիքում ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին ազատել են
Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել , որ Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։ Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։
Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման դեպքեր են կանխարգելվել
Մշտապես Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է գտնվում հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման նկատմամբ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման կատարումը։ Հերթական վերահսկողական լայնածավալ միջոցառման արդյունքում Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։ ✅ Հայտնաբերված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է 8 մլն դրամից ավել վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 8.127.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված, 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 26 դեպք, որից 25-ով հաշվարկվել…
Մահացել է բնապահպան Կարինե Դանիելյանը
Կյանքից հեռացել է բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Դանիելյանի դուստր Լիլիթ Օհանյանը։ Դանիելյանը 75 տարեկան էր։ Նշենք, որ նա բնապահպան էր, ՀՀ պետական և հասարակական գործիչ և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը։
Մարտի 26-ին 1 ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ Երևանը միանում է համաշխարհային բնապահպանական միջոցառմանը։ Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու. քաղաքապետ Եթե ձյունը 4-5 օր էլ շարունակվի, աղի ու ավազի պաշարները չեն բավարարի․ Մանուկյան «Հարգելի համաքաղաքացիներ, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի…
Արագիլների ճենճանման շերտով պատվելու հավանական պատճառը ջրատարների աղտոտվածությունն է
Հուլիսի 23-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործի առնչությամբ «yerkir.am»-ի հրապարակմանն է պատասխանել։ ««Yerkir.am» տեղեկատվական կայքը, հուլիսի 21-ին հրապարակել է «Դատախազությունը «ծածկադմփոց» է արել արագիլների գործը․ ամեն երրորդ բնում աղտոտված ձագուկներ են» վերատառությամբ հոդված: Դրանում բացառապես մեկ անձի՝ բնապահպան Սիլվա Ադամյանի արած մերկապարանոց, իրականությանը չհամապատասխանող, և քրեական գործով ձեռք…
Հարությունյանը պետտուրքի, կենսաթոշակների և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ է ստորագրել
Հուլիսի 22-ին Արցախի նախագահի աշխատակազմից հյատնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ է ստորագրել։ «Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու…
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի գրասենյակի աշխատակազմին
Հուլիսի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ Հաղորդագրությունը ավելի մանրամասն ստորև․ «Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ…
Արցախի նախագահը պաշտոնյաների վարձատրության մասին օրենք է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ…
Ահազանգ մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի…
Այսօրվա եղածը չի բավարարում իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին․ նախարար
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Բազմիցս եմ նշել, որ մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա…
Եղեգիսի կիրճում արջերի ակտիվ որս է ընթանում․ ահազանգ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից հետո կտրուկ աճել են ՀՀ-ում տեղի ունեցող իրավախախտումները, հատկապես՝ բնապահպանության ոլորտում։ Տեղի ունեցած ապօրինի անտառհատումներից զատ արձանագրվել են նաև որսագողության դեպքեր։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն օրերս ստացել է ահազանգ Եղգիսի կիրճում տեղի ունեցած արջի ապօրինի որսի մասին։ «Արեվի» հյուրատան տնօրեն Գևորգ Գասպարյանը մեզ…
Տեսչական մարմինն առգրավվել է 794 հատ սիգ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով…
Ադրբեջանը Արցախի և ՀՀ տարածքում հրդեհել է ավելի քան 2000 հա անտառածածկ տարածք
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 6-ը ՄԱԿ-ի «Պատերազմներում և զինված բախումներում շրջակա միջավայրի շահագործումը կանխելու» միջազգային օրն է: Օրվա համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների՝ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրետակոծությունների և քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի…















