fbpx
Երևան

Մարտի 26-ին 1 ժամով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ Երևանը միանում է համաշխարհային բնապահպանական միջոցառմանը։

«Հարգելի համաքաղաքացիներ,

կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները», – ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ