Բնապահպանություն
Հնդկաստանում կցուցադրվեն մետաղյա թափոններից պատրաստված հուշարձաններ
Արվեստը կարող է հիանալի միջոց լինել շրջակա միջավայրի խնդիրների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար: Պլաստիկե թափոնները, օրինակ, հուշում են, որ բազում կենդանիներ գտնվում են ոչնչացման եզրին: Իսկ վերամշակված ստվարաթուղթը նույնպես կարող է արվեստի ինչ-որ դրսևորում լինել: «Մաքուր Հնդկաստան» նախաձեռնության շրջանակներում 7 արվեստագետներ օգտագործել են մետաղների կտորները և պատրաստել աշխարհի հայտնի հուշարձանները Նոր Դելիում: Էկո-ժամանցային տուրիստական ատրակցիոնում,…
Հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 26 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված դեպքերից 10-ի վերաբերյալ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի վարչական…
Այսօր մեկնարկելու է բնապահպանական՝ հանրային առաջին դատը
Այսօր մեկնարկում է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Բանն այն է, որ հունվարի 22-ին «ԷկոԼուրը» նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` տեղեկացնելով բնապահպանական հանրային դատարանի գործունեության մեկնարկի մասին: «ԷկոԼուրը» խնդրել է վարչապետին ապահովել Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների կառավարման և օգտագործման համար պատասխանատու լիազոր մարմինների համապատասխան…
Կրկին թռչուն անկում է նկատվել Երևանում
Կրկին թռչունների անկում է գրանցվել Մաշտոց, Մոսկովյան, Մուրացան փողոցներում։ Այս մասին տեղեկացնում է civilvoice.am-ը և հիշեցնում, որ 2018թ-ի դեկտեմբերի 17-ին իրենք և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն առաջինը ստացան ահազանգեր և պաշտոնական նամակով դիմեցին ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` ստանալու թռչունների անկման պատճառները: Հաղորդվում է, որ մինչ օրս չեն ստացել որևէ պաշտոնական պատասխան։
2018 թվականին ապօրինի հատվել է 5455 ծառ. «Հայանտառ»
2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի և «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։ Անտառպահախմբի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն՝ 5455 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ։ Կազմված արձանագրություններից 145-ն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու նպատակով, 133-ը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական…
ՀԲՃ-ի հայտարարությունը հաշվետվությունների վերաբերյալ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.«ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետևյալ նոր պահանջները․ «Մետաղական…
Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ: «Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ…
«Չորեքշաբթի նախատեսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության և կլիմայի նախարարի հետ կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր ստորագրել», – Էրիկ Գրիգորյան
Կառավարության հերթական նիստի օրակարգը սպառելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բնապահպանության նախարարի պաշտոնակատարին հարցրեց, թե ինչ ծրագրեր կան Կովկասյան ընձառյուծի վերարտադրության հետ կապված: Թեման ծագեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնեցին Խոսրովի անտառում տեղադրված գաղտնի տեսախցիկների կադրերը, այնտեղ երևում է Կովկասյան ընձառյուծը: «Չորեքշաբթի նախատեսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության և կլիմայի նախարարի հետ կենդանիների…
«2018 թվականի երկրորդ կիսամյակում «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է մոտ 30 ծառ», – Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատման հետ կապված․ «Քիչ առաջ խոսեցի «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Գոռի հետ։ Գոռը հավաստիացրեց, որ տեղյակ չեն եղել, որ ապօրինի հատման դեպքը մեկ ամիս առաջ արդեն հայտնաբերված և արձանագրված է եղել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից և…
«Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրարկման գործընթացների ուղղությամբ», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը գրում է. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովի հարգելի անդամներ, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր…
2000 ընկուզենու ծառ է տնկվել ոստիկանների կողմից
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ծառատունկ էր կազմակերպել, որի ընթացքում երկու հեկտարի վրա տնկվել է ընկուզենու 2000 տնկի։ Ծառատունկին մասնակցել են Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնում ոստիկանության ծառայողները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, մազրպետարանի ու բնապահպանության աշխատակիցները։












