ԲՈրել
Ուկրաինայի մարտադաշտում իրավիճակը կկարգավորվի 3 ամսում. Բորել
Մյունխենում կայացած համաժողովում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել արագացնել Ուկրաինային օգնությունը, քանի որ ժամանակը սպառվում է։ Իր ելույթում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախազգուշացրել է, որ Ուկրաինայի մարտադաշտում իրավիճակը կարող է արդեն «լուծվել 3 ամսում»՝ կոչ անելով անցնել պատերազմող երկրին աջակցության նոր մակարդակի, գրում է Euronews-ը: Բրյուսելի պաշտոնյայի խոսքով, դաշինքի քաղաքական գործիչները և…
Ակնկալում ենք, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների սեղանին և հավատարիմ կմնա պայմանավորվածություններին. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: «Հարգարժա՛ն բարձր ներկայացուցիչ, Հարգելի՛ պարոն Բոռել, Շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Հարգելի՛ գործընկերներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Կարևոր է ընդգծել, որ անցած տարին հատկանշական…
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները. Բորել
Եվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործում։ «Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների վրա, որոնք ներգրավված են մեր պատժամիջոցները շրջանցելու մեջ», – ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը…
ՀՀ-ի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանք կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա. Բորել
Բրյուսելում ավարտվել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ` նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն ասուլիսին նշել է` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ «Նախագահ…
Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Նիստի մեկնարկից առաջ Բորելն ասել է, որ առաջին հանդիպումը նախատեսում է անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Տարածաշրջանում (Հարավային Կովկաս-Խմբ.) շատ բաներ են կատարվում: Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել նրանց և հատկապես Հայաստանին, որը…
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում, սառեցված հակամարտությունը որոշվեց ռազմական միջամտությամբ. Բորել
Հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, մինչդեռ ես տեսնում եմ, որ ավելի ու ավելի շատ հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով: Այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում: Բորելն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը:…
Գազայի հատվածի կառավարումը պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին. Բորել
Գազայի հատվածի կառավարումն իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին՝ հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը։ Այսպիսով՝ ո՞վ կարող է ստանձնել այդ գործառույթը: Ես կարծում եմ, որ միայն Պաղեստինի իշխանությունը»,- ասել է Բորելը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի…
ԵՄ դիվանագետները քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները. Բորել
Այսօր Բելգիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Բացի այլ արդիական հարցերից, դիվանագետները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նշենք, որ օրակարգի թեման հակամարտություններն են: Նախատեսված է, որ Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ երկրները կպահանջեն անհապաղ հումանիտար…
Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում. Բորել
Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մալագայում տեղի ունեցած Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում: «Մենք շատ խնդիրներ ունենք։ Առաջին խնդիրը Ուկրաինան է, որտեղ Ռուսաստանի նկատմամբ մոտալուտ հաղթանակ չի սպասվում»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ից Կիևին օգնության հնարավոր…
ԵՄ-ն մտադիր է շարունակել օգնել պաղեստինցիներին. Բորել
Ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ Իսրայելը դադարեցրել է ջրի, գազի և սննդի մատակարարումը Գազայի հատված: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ շրջափակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին: Նա այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է դաշինքի արձագանքը Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը: «Փաստն այն է,…
Աղդամը կարող է բացվել որպես լուծման մաս, բայց ոչ` այլընտրանք. Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է. «Ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի մեջ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այժմ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»։
Միրզոյանը Բորելի հետ քննարկել է ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն…
Միջազգային քրեական դատարանի որոշումը կարևոր է միջազգային արդարադատության համար. Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը միջազգային արդարադատության համար կարևոր որոշում է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը: «Այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների և վայրագությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ որոշումը կարևոր է նաև Ուկրաինայի ժողովրդի համար:
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ Բորել
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ուղարկված ԵՄ քաղաքացիական առաքելությանը․ «Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։ Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- գրել է Բորելը։






