Բորիս Սահակյան
Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am հատուկ կայքից, որտեղ հրապարակվել է փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար», – ասվում է փաստաթղթում։
«Դոմոդեդովո» օդանակայանում մնացած ՀՀ քաղաքացիները այժմ հարազատների տանն են
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Հայտնում ենք, որ ամբողջ օրվա ընթացքում դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ի չվերթների հետաձգման պատճառով չեն կարողացել Երևան թռչել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Քաղաքացիների հետ շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Նշենք, որ ներկայում քաղաքացիների մեծ մասը հեռացել…


