Բուենոս-Այրես
Դեսպանը հյուրընկալել է Բալեկյանին ու նրա ընտանիքի անդամներին
Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրական» ակումբի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և իր ընտանիքի անդամներն այսօր Բուենոս-Այրեսում հյուրընկալվել էին Արգենտինայում, Ուրուգուայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի կողմից: Այս մասին տեղեկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։ Դեսպանը շնորհավորել է ազգային հավաքականի վերջին երեք հանդիպումներում տարած հաղթանակների և ենթախմբում այս պահին առաջին տեղը զբաղեցնելու…
Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Բուենոս-Այրեսի գրքի միջազգային փառատոնին
Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Արցախի պատվիրակությունը այցի վերջին օրը մասնակցել է Բուենոս-Այրեսում կայացած գրքի 45–րդ միջազգային փառատոնին: Հայտնի միջազգային միջոցառմանը մասնակից չորս տասնյակից ավելի երկրների շարքում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որի հավաքածուն համալրվել է Արցախի պատվիրակության կողմից նվիրված գրքերով: Փառատոնի շրջանակներում կայացել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Միջոցառմանը…
Մոսկվան և Տոկիոն սկսում են խաղաղության պայմանագրի խնդրի վերաբերյալ բանակցությունները. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան և Տոկիոն այսօր սկսում են խաղաղության պայմանագրի խնդրի վերաբերյալ բանակցությունները. հայտնում է РИА Новости-ն: Լավրովի խոսքով` դա արվում է իրենց ղեկավարների հրահանգի համաձայն: Նշենք, որ երկու ղեկավարների հանդիպումները կայացել էին Սինգապուրում և Բուենս Այրեսում:
Արգենտինայի նախկին նախագահի բնակարանից 4 մլն դոլար գումարի 31 կտավ են առգրավել
Արգենտինայի ոստիկանությունը հինգշաբթի 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում, հայտնել Է Infobae հրատարակությունը: Նկարների ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիոն դոլար: Օգոստոսին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել նախկին նախագահի տանն այն բանից հետո, երբ ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն խնդրագիր ուղարկեց Սենատ առ այն, որ…
Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ևԴոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա: «Այդ հանդիպումը նախապատրաստվում է», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա: «Քսանյակի» գագաթնաժողովը Արգենտինայի…