fbpx
Քաղաքականություն

Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ևԴոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա:

«Այդ հանդիպումը նախապատրաստվում է», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք Կերչի նեղուցի միջադեպն ազդի համապատասխան պլանների վրա:

«Քսանյակի» գագաթնաժողովը Արգենտինայի Բուենոս-Այրեսում տեղի կունենա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ