fbpx
Քաղաքականություն

Մեյը մտադիր է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը  մտադիր է շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը Կերչի նեղուցի միջադեպի պատճառով:

«Մենք միշտ էլ առաջին գծում ենք եղել Եվրամիությունում՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ ի պատասխան նրա գործելակերպի», – ինքնաթիռում ասել է նա լրագրողներին Բուենոս Այրեսի ճանապարհին:

Վարչապետը, մեկնաբանելով ուկրաինական ռազմանավերի կալանման հետ կապված իրադրությունը, նշել է. «Դա Ռուսաստանի սովորական  գործելակերպի բաղկացուցիչ մասն է: Նա պետք է ազատ արձակի նավերն ու նավաստիներին, նվազեցնի լարվածության մակարդակը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ