բուժանձնակազմ
ՄԻՊ-ին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերտանի բժշկական անձնակազմը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է. «Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով: Մարդու իրավունքների…
Հայաստանում COVID-19 հակամարմինների հետազոտություն՝ բուժաշխատողների շրջանում
Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն: Արդյունքների համառոտ նկարագրություն` Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։ Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում մայիսի վերջին: Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց,…
ԱԳ նախարարի տեղակալն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբաջանական սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ: «Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող…
Վրաստանը ՀՀ-ին է նվիրել 4 հազար բարձրորակ բժշկական դիմակներ
Վրաստանի Գործընկերության հիմնադրամը հայտնում է, որ Վրաստանը ՀՀ-ին է նվիրել տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակներ: Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքն է: Ընկերությունը հիմնադրվել է հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես նշել են կազմակերպությունում, «որպես նշան երկարամյա բարեկամության և համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին…
Սյունիքում վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 դեպք
Սյունիքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության հաստատված 51, որից վերջին օրերին՝ 26 դեպք: «24 հոգի բուժվել է, 27 հոգի բուժում է ստանում, որից՝ 19 հոգի՝ Քաջարանից, 5 հոգի՝ Գորիսից, 2 հոգի՝ Կապանից, 1 հոգի՝ Մեղրիից։ Մեղրիի հիվանդի մոտ կորոնավիրուս է…
Արցախի 11 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել ՀՀ հետազոտության
Արցախ/Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության։ «Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում…
Արցախում կհատկացվի հյուրանոց վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բժիշկների համար
Արցախ/Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց։ «Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց…
ՊՆ նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքին
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։ Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության…
Ջերմաչափում Հայաստան-Արցախ անցակետում
Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել․ «Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից): Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես…








