բուժաշխատողներ
Հնդկաստանը հաստատել է Նիպահ վիրուսի բռնկում Արևմտյան Բենգալիայում, վարակվել են բուժաշխատողներ
2026 թվականի հունվարի դրությամբ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի առողջապահական մարմինները հաստատել են Նիպահ վիրուսով վարակման հինգ դեպք, այդ թվում՝ բուժաշխատողների շրջանում։ Բռնկումը խստացրել է զգոնությունն ու սքրինինգները Ասիայում՝ ընդգծելով այս զոոնոզային հարուցիչի կողմից ներկայացվող լուրջ սպառնալիքը, որն ունի մահացության բարձր ցուցանիշ։
COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ դեղաչափով պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն:
Բուժաշխատողների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։ Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը «Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի…
ՀՀ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսով պայմանավորված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես. Ավանեսյան
Հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել Աթենքի գագաթնաժողովում։ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը։ «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու:…
ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցել
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկաnwumՀատուկ քննչական ծառայությունից: «Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն»,- ասացին…
Մեկ տարում ՀՀ բուժաշխատողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 5740 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով, առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ ՀՀ 72 բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կարողությունների համաճարակաբանական դիտարկում է իրականացվել: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք բժշկական կազմակերպություններում չեն պահպանվում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման սահմանված անվտանգության կանոնները: Մասնավորապես. գրեթե բոլոր բժշկական կազմակերպություններում առկա…
ԱՆ-ն պարզաբանում է տարածել բուժաշխատողների՝ աշխատավարձ չստանալու վերաբերյալ
Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել՝ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով…
Թորոսյանը հանդիպել է արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողներին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։ Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։ Նախարարը…
Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի. առողջապահության նախարարի խորհրդական
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Առաջնագծից այսօր վերադարձած մեր շտապ օգնության մեքենաներից է, որով տեղափոխում էին վիրավորների։ Էլ տեռորիզմը ոնցա՞ լինում, բուժաշխատողների ուղղությամբ են կրակել։ Փառք Աստծո ողջ են և առողջ։ Եկեղեցու և շենքերի վրա կրակողը բուժաշխատողներին էլ կթիրախավորի։ Հ.Գ. Աշխարհի օրենք է, պատերազմի ժամանակ բուժաշխատողները անձեռնմխելի են։ Սա կոչվում…
Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի 25 անդամներ և 8 պացիենտ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել այսօր հիվանդանոցում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ: «Ի լրումն` հայտնում ենք,որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Տեղեկացնենք,որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։ Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»…
Հայաստանում COVID-19 հակամարմինների հետազոտություն՝ բուժաշխատողների շրջանում
Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն: Արդյունքների համառոտ նկարագրություն` Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։ Տվյալների հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում մայիսի վերջին: Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց,…
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցել Հայաստանին
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն շարունակում են աջակցությունը Հայաստանին՝ տրամադրելով անհրաժեշտ պարագաներ բուժաշխատողների համար: Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակիցների համար: «Այս պարագաների շնորհիվ վարակակիրների հետ անմիջական շփման մեջ գտնվող բուժաշխատողները արդյունավետ և ավելի անվտանգ կպայքարեն Covid-19 համաճարակի դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/WHOArmenia/posts/2648483802145207
Նոր մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում. Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը հայտնել է, որ մահվան դեպք կա բուժաշխատողների շրջանում: «Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության…
Բրիտանիայի Թագուհու կողմից ասպետի կոչում է ստանալու 100-ամյա կապիտանը
Բրիտանական բանակի վետերանը, ով հայտնի է առողջապահության ոլորտի աշխատակիցների համար գումար հավաքելով, նշում է 100-ամյակը։ Կորոնավիրուսային պայքարի օրերին «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողների համար ավելի քան 41 միլիոն դոլլար նվիրաբերած բրիտանացի 100-ամյա վետերանը, ուրբաթ օրը պատրաստվում է ասպետի կոչում ստանալ թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից։ Այս առթիվ Թոմ Մուրը ասել է, որ այդ իրադարձությունը կդառնա իր կյանքի ամենահիշարժան…
Ֆարնսիայի ազգային տոնի 100-րդ տարելիցը՝ Բաստիլի օրը լուսանկարներով
Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի օրը կամ Ֆեյթ Նացիոնը։ 1789 թ.-ին Բաստիլի բանտում տեղի ունեցածն ազդարարաում է ֆրանսիական հեղափոխության սկիզբը։ Այս օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզն անցկացնում է իր հայտնի զորահանդեսը, որը կոչվում է Défilé militaire, ինչպես նաև հրավառության ցուցադրությունները։ Այս տարի՝ համաճարակի պատճառով, Ֆրանսիան տոնում է այս կարևոր օրը՝ պարգևատրելով իր բուժաշխատողներին։ Աղբյուր՝ euronews















