բուժում
ԱՆ-ն ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է Կառավարության N 410-Ն որոշման համաձայն։ Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարություն է ներկայացնում` 1) զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի…
Թորոսյանը այցելել է մարզային ԲԿ-ներ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարարն այցելել է մարզային բժշկական կենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ: «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով, զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած…
Նոր կորոնավիրուսով վարակավածների ընդհանուր թիվն ամեն օր աճում է 500-ով. Լուսինե Պարոնյան
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ամեն օր նախորդ օրվա համեմատությամբ նոր կորոնավիրուսով վարակավածների ընդհանուր թիվը աճում է 500-ով: «Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի արդյունքն է: Դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև, և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու»,…
Նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը հայտնել է, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։ «Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես,…
Ալկոհոլային թունավորումից բուժվող պացիենտներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում…
139 նոր դեպք և 214 առողջացած․ կորոնավիրուսը Հայաստանում
Օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 139 նոր դեպք և 214 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92…
Նավալնու կինը Պուտինից պահանջել է թույլ տալ ամուսնուն Գերմանիա տեղափոխել
Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է թույլ տալ ամուսնուն Գերմանիա տեղափոխել բուժման համար: Հայտնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Օմսկի բժշկի խոսքով` Նավալնուն չի կարելի Գերմանիա տեղափոխել, քանի որ ինքնաթիիռի մեջ նրա վիճակը կարող է վատանա: Այս մասին տեղեկանում ենք Meduza-ից:
Պեսկովը պատրաստ է օգնել Նավալնիին արտերկրի հիվանդանոց տեղափոխել
Meduza պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հետևում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման մասին լուրերին։ Պեսկովը շուտափույթ ապաքինում է մաղթել, «ինչպես երկրի ցանկացած քաղաքացու» և խոստացել է օգնել նրան արտերկիր բուժման ուղարկելու հարցում, եթե իրեն դիմեն օգնության: Մամուլի քարտուղարի խոսքով՝ Նավալնիի բուժման գործում ներգրավված են լավագույն բժիշկները, որոնք անում…
Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում…
Մենք բոլորս հույս ունենք ստանալ մի քանի արդյունավետ պատվաստանյութեր․ ԱՀԿ ղեկավար
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու հույսերը մեծ են, սակայն այս պահին չկա որևէ կախարդական փայտիկ և կարող է երբեք էլ չլինել: «Այժմ մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, և մենք բոլորս հույս ունենք ստանալ մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք մարդկանց…
Կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց ՀՀ-ում քաղաքացին կրկին վարակվել է
Facebook-ի օգտատեր, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը իր էջում գրառում է կատարել։ Նա նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին վարակվել է: «Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես…
Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել իսրայելական SkyStriker, մենք խոցել ենք Hermes 900
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «ՀՀ ԶՈՒ իրենց խնդիրը փայլուն կատարել և կատարում են։ Ադրբեջանական ԶՈւ այս օրերին կիրառել են իրենց տրամադրության տակ առկա բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը (գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն), տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122 մմ և ավելի մեծ տրամաչափի։ Հարվածային դրոններից…
10 զինծառայող բուժում է ստանում. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։…













