fbpx
Քաղաքականություն

Պեսկովը պատրաստ է օգնել Նավալնիին արտերկրի հիվանդանոց տեղափոխել

Meduza պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հետևում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացման մասին լուրերին։


Պեսկովը շուտափույթ ապաքինում է մաղթել, «ինչպես երկրի ցանկացած քաղաքացու» և խոստացել է օգնել նրան արտերկիր բուժման ուղարկելու հարցում, եթե իրեն դիմեն օգնության:

Մամուլի քարտուղարի խոսքով՝  Նավալնիի բուժման գործում ներգրավված են լավագույն բժիշկները, որոնք անում են հնարավոր ամեն բան նրան օգնելու համար:

Նշենք, որ Նավալնիի թունավորման մասին լուրերի կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը գրառում է կատարել Twitter-ում և հայտնել է, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։

Հայտնի է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ