Բուխարեստ
Բուխարեստի RAD տոնավաճառը վկայում է ռումինական արվեստի շուկայի վերելքի մասին
Բուխարեստում ավարտված Romanian Art Dealers (RAD) տոնավաճառի չորրորդ թողարկումը վեր է հանում ռումինական արվեստի շուկայի զարգացման հեռանկարները և միջազգային հետաքրքրությունը:
Հինգ եվրոպական մայրաքաղաք՝ այցելելու և երեք՝ շրջանցելու համար
Բացահայտեք եվրոպական հինգ մայրաքաղաք, որոնք արժե կրկին այցելել, և երեք՝ որոնք այնքան էլ չեն տպավորել փորձառու ճանապարհորդին:
Superbet Chess Classic․ Արոնյանը կիսեց միավորն ու դարձավ մրցանակակիր
Բուխարեստում ավարտվեց Superbet Chess Classic շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը։ Վերջին 9-րդ տուրում Արոնյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Թեյմուր Ռաջաբովի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ու Արոնյանը վաստակած 5 միավորով գրավեց մրցաշարի երկրորդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շաքրիար Մահմեդյարովը՝ 6 միավորով։
Ավստրիա-Հյուսիսային Մակեդոնիա (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Հունիսի 13-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի C խմբում առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Հանդիպումը կանցնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային Ստադիոնում։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Ավստրիա՝ Բահման, Լայներ, Դրագովիչ, Հինտերեգեր, Ուլմեր, Լայմեր, Շլագեր, Բաումգարտներ, Ալաբա, Զաբիտցեր, Կալայջիչ։ Հյուսիսային Մակեդոնիա՝ Դիմիտրիևսկի, Ալիոսկի, Մուսլիու, Վելկոսկի, Ռոստովսկի, Նիկոլով, Էլմաս, Ադեմի, Բարդի, Տրայկովսկի,…
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն Հունգարիայի վարկանիշային մրցաշարին
Մարտի 18-ից 21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուխարեստում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 35 երկրի ավելի քան 280 ըմբիշ կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար: Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մրցավայր մեկնելու են 4-ական ըմբիշով: Հայաստանի ազատ ոճի հավաքական՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ),…
Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է
Մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նախատեսված էր ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Սակայն, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ խաղարկությունը չեղարկվել է։ Պատճառը՝ նոր կորոնավիրուսի տարածումն է։ Նշենք,, որ Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին, այնուհետև գրանցվել էր վարակման ևս 2 դեպք։
Բոլորը զարմացած և հիացած էին մեր թիմի արդյունքներով. Փաշիկ Ալավերդյան
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փալյուն ելույթ ունեցած Հայաստանի թիմը ժամանել է Երևան: Այս մասին հաղորդում է Հաօկ-ի պաշտոնական կայքէջը։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է առաջնությունը. «Նվաճել ենք 21 ոսկե մեդալ, 7 արծաթե, 7 բրոնզե: Երկամարտում ունեցել ենք 7 չեմպիոն, 2-ական արծաթե…
Եվրոպայի առաջնություն․ հայ ծանրորդը չեմպիոն է հռչակվել
Հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Հերթական ոսկե մեդալը նվաճել է գերծանր քաշային կարգում հանդես եկող Վարազդատ Լալայանը։ Երիտասարդների աշխարհի առաջնության գործող չեմպիոնը լավագույնն է եղել և՛ պոկում վարժությունում (194 կգ), և՛ հրումում (230 կգ) ու երկամարտի 424 կգ-ով նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Այս մասին տեղեկացնում…
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ. ԵԱ
Բուխարեստում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին: Մեր տղաներից հաղթանակներ տարան Արման Փաշիկյանն ու Լևոն Արոնյանը: Հիշեցնենք, որ երեկ կայացած առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել էին նորվեգացիներին: Ֆրանսիայի հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվեց Ադրբեջանի ընտրանուն: Ֆրանսիացիների կազմում հանդես է գալիս մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը: Վերջինս, այսօր, իր պարտիան…
Լիանա Գյուրջյանը՝ բացարձակ չեմպիոն․ Ծանրամարտի ԵԱ
Բուխարեստում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Երեկ հայաստանն իր առաջին չեմպիոնն ունեցավ։ U 23 աղջիկների պայքարում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանին հաջողվեց նվաճել 3 ոսկե մեդալները: Պոկում վարժությունում Լիանան 95 կգ արդյունքով բացարձակ առաջատարն էր: Մարզուհին երկրորդ փոքր ոսկե մեդալը վերցրեց նաեւ հրում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 120 կգ ծանրաձողը։ Այսպիսով՝ երկամարտի 215 կիլոգրամով Գյուրջանը…
Հայաստանի Մ-20 և Մ-23 հավաքականների կազմերը. Ծանրամարտի ԵԱ
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով՝ Լիանա Գյուրջյան, Աիդա Մանուկյան (81 կգ), Արփինե Դալալյան (+87 կգ), Մոնթե Մխիթարյան (55 կգ), Սևակ Նիկողոսյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Կարեն Ավագյան, Արա Աղանյան (89 կգ), Հմայակ Հարությունյան (96 կգ), Յաշա…
Ներկայացվել են մանրամասներ Բուխարեստում կայացած խորհրդաժողովի վերաբերյալ
Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որի աշխատանքների վերաբերյալ ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը: Խորհրդաժողովում մասնավորապես քննարկվել են Եվրոպայի ներկա և ապագա խնդիրները, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, ինչպես…
Հայ ըմբիշը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանն առաջին չեմպիոնն ունի Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: 61 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճային Արսեն Հարությունյանը րոպեներին պարտվելով 8-0 հաշվով՝ կարողացել կրճատել միավորների տարբերությունը և ի վերջո հաղթել 17-11 հաշվով։ Նրա մրցակիցն էր վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեն։ Հատկանշական է , որ Հարությունյանն ընդամենը 19 տարեկան է և առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների…
3 տարվա դադարից հետո տեղի կունենա Թուրքիա-ԵՄ գագաթնաժողով
ԵՄ խորհրդի նախագահ, Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն հայտարարել է, որ Բուխարեստում Թուրքիայի և ԵՄ-ի միջև կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ըստ Hurriyet-ի` նա հայտնել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԵՄ պաշտոնյաներ: Գագաթնաժողովի օրը դեռևս հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մարտի սկզբին:














