Մարտի 18-ից 21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուխարեստում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 35 երկրի ավելի քան 280 ըմբիշ կպայքարի Տոկիո-2020-ի ուղեգրի համար:
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մրցավայր մեկնելու են 4-ական ըմբիշով:
Հայաստանի ազատ ոճի հավաքական՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ):
Հունահռոմեական ոճի հավաքական. Գևորգ Ղարիբյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):
Հիշեցնենք՝ ըմբիշներից այս պահին Հայաստանի համար 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ):