Բուրգեր
Ամերիկյան Burgers & Bourbon ռեստորանը բուրգերը բարձրացնում է շքեղության նոր մակարդակի
Ամերիկյան Burgers & Bourbon ռեստորանը բուրգերը բարձրացրել է շքեղության նոր մակարդակի։ Հաստատությունը ներկայացրել է 1876 Burger Experience-ը, որն իր տեսակի մեջ եզակի ճաշացանկ է, եւ ներառում է շրջագայություն՝ հյուրանոցից դուրս: 1876 դոլարով դուք կստանաք A5 Wagyu տավարի մսով բուրգեր, որի մեջ դրված է Golden Osetra խավիար, թագավորական ծովախեցգետին տեմպուրա, ծնեբեկ, սպիտակ տրյուֆել բրի եւ բեարնեզ…
Սեպտեմբերի 1-ից Եգիպտոսում զբոսաշրջիկները կկարողանան այցելել բուրգեր և թանգարաններ
ATOP-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-ից Եգիպտոսում զբոսաշրջիկները արդեն կկարողանան այցելել բուրգեր և թանգարաններ։ Զբոսաշրջիկները կարողանալու են այցելել Գիզայի բուրգեր, Լուքսորի և Ասուանի հուշարձանների համալիրներ, իսկ հոկտեմբերից վերսկսվելու են Նեղոսով կրուիզները։ Նախորդ շաբաթ երկիր ժամանած բոլոր անձանց պարտավորեցրել են կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնել: Կահիրեի թանգարանը կկարողանա օրական սպասարկել 200 այցելուի, այլ թանգարաններ՝ 100-ից ոչ ավել, բուրգերը՝ 15-ից…
Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները
Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը: Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․ «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։ Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են ռեստավրատորների խմբի կողմից:…
Եթե Ռոնալդուն ընթրիքի հրավիրի, կգնամ․ անվճար սնունդ տրամադրած աշխատակիցը արձագանքում է
Լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անկեղծացել էր, որ «Սպորտինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում սովորելու տարիներին սնվել է Մաքդոնալդսի անվճար բուրգերներով: Ֆուտբոլիստի խոսքերին արձագանքել է Մաքդոնալդսի 3 աշխատակիցներից մեկը, որի անունը Պաուլա Լեկա է։ Նա ամուսնացած է և 2 երեխա ունի: «Ամեն օր նրանք մեր ռեստորանի մոտ էին հայտնվում, ու եթե բուրգերներ մնացած էին լինում, մենեջերը թույլ էր տալիս…
Սերբիայում Բալկանյան ամենամեծ բուրգերն են պատրաստել. այն 66 կգ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սերբական Լեսկովաց քաղաքում պատրաստել են 66 կգ 25 գրամանոց բուրգեր: Ամեն ինչ ձեռքով է պատրաստվել: Այն պատրաստել են երեք խոհարարներ: Դա արել են աշխատանքին հետևող բազմաթիվ մարդկանց աչքի առջև: Ամբողջ գործընթացը տևել է 90 րոպե: Հիշեցնենք, որ մեծ բուրգեր պատրաստելու վերջին փորձը եղել էր 2017-ին, երբ գերմանացի երեք խոհարարներ 1, 164կգ կշռով համբուրգեր էին պատրաստել:…





