fbpx
Սպորտ

Եթե Ռոնալդուն ընթրիքի հրավիրի, կգնամ․ անվճար սնունդ տրամադրած աշխատակիցը արձագանքում է

Լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անկեղծացել էր, որ «Սպորտինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում սովորելու տարիներին սնվել է Մաքդոնալդսի անվճար բուրգերներով:

Ֆուտբոլիստի խոսքերին արձագանքել է Մաքդոնալդսի 3 աշխատակիցներից մեկը, որի անունը Պաուլա Լեկա է։ Նա ամուսնացած է և 2 երեխա ունի:

«Ամեն օր նրանք մեր ռեստորանի մոտ էին հայտնվում, ու եթե բուրգերներ մնացած էին լինում, մենեջերը թույլ էր տալիս դրանք երեխաներին տալ: Նրանցից մեկն էլ Կրիշտիանու Ռոնալդուն էր:

Այդ ժամանակները ժպիտով եմ հիշում մինչև հիմա։ Այդ ամենի մասին պատմել եմ տղայիս, սակայն նա չէր հավատում ինձ, քանի որ չէր կարող պատկերացնել, որ ժամանակին իր մայրը սնունդ է տվել Ռոնալդուին:

Ամուսինս նույնպես գիտեր։ Երբեմն ուշ երեկոյան նա գալիս էր, որ ինձ տուն տանի ու տեսնում էր այդ երեխաններին:

Եթե Կրիշտիանուն ընթրիքի հրավիրի, անպայման կգնամ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան ու ընթրիքի սեղանի շուրջ հիշել այդ օրերի մասին»,-ասել է Լեկան։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ