բռնցքամարտի ֆեդերացիա
Իրարամերժ հայտարարություններ՝ բռնցքամարտիկների՝ Լոնդոնի վարկանիշային մրցաշարին մասնակցության ֆինանսավորման վերաբերյալ
Հայ բռնցքամարտիկները շարունակում են նախապատրաստությունն Անգլիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Մարզիկները պատրաստվում են, իսկ բռնցքամարտի երկու ֆեդերացիաներն իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել՝ կապված վարկանիշային մրցաշարի մասնակցության ֆինանսավորման հետ: Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտարարել է, որ մրցաշարին մասնակցելու ամբողջ ծախսերը հոգում է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը. «Այն քաշային կարգերում, որոնցում չհաջողվի առաջիկա մրցաշարում նվաճել Տոկիո-2020-ի…
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Վահան Ադիլխանյանը, որը մինչ այդ կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Ֆեդերացիայի նախագահի ներկայացրած մարզչական կազմը արժանացավ մարզչական խորհրդի հավանությանը, որից հետո գործկոմը հաստատեց այս տարվա հավաքական թիմերի մարզիչներին: Հավաքականում Վահան Ադիլխանյանին կօգնի ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը:…
Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ի գործն ընդդեմ ՀԱՕԿ-ի
Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին: 2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ դեռևս չի ստացել բողոքարկման ամփոփագիրը և, ըստ…
Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀԱՕԿ-ին
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի անդամակցությունից Նշենք, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն ԱԺ նախկին պատգամավոր, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանն է, իսկ ՀԱՕԿ նախագահն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 20-ին: Գործը մակագրվել…
19 պատանի բռնցքամարտիկ Թբիլիսիում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վաղը կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 19 մարզիկով։ Ներկայացնում ենք Հայաստանի պատվիրակության ամբողջ կազմը՝ 1. Սաֆարյան Դավիթ՝ մարզիկ/ Լոռի 2. Փիլոսյան Արմեն՝ մարզիկ/Արթիկ 3. Սարգսյան Էռնեստ՝ մարզիկ/ Գեղարքունիք 4. Անտոնյան Ռուբեն՝…
Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի անդամակցությունից
Հուլիսի 24-ին ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի ընթացքում Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը հեռացվեց Օլիմպական կոմիտեի անդամակցությունից: Ասամբլեային ներկա էին ՀԱՕԿ անդամներից 67-ը: 2-ը քվերակեցին ձեռնպահ, 1-ը՝ չմասնակցեց քվեարկությանը, իսկ մնացածը կողմ քվեարկեցին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր խոսքում նշեց, որ բռնցքամարտի ֆեդերացիա ՀԿ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու որոշմանը նպաստել են ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի…
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպական խաղերին
Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիայի բռնցքամարտիկները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մեր տղաները օրական անցկացնում են երկու մարզում: Մարզչական կազմը շեշտը դրել է ոչ միյայն մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը այլև տեխնիկատակտիկական որակները…
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատարին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև։ «Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի…









