fbpx
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպական խաղերին

Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիայի բռնցքամարտիկները ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով հունիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս  մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մեր տղաները օրական անցկացնում են երկու մարզում:

Մարզչական կազմը շեշտը դրել է ոչ միյայն մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը այլև տեխնիկատակտիկական որակները բարելավելու վրա:

Ծաղկաձորյան հավաքից հետո բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն նաև Օլիմպավանում:

Այս տարի ֆեդերացիայի ներկայացուցիչները անցկացրել են նաև մի քանի արտասահմանյան ուսումնամարզական հավաք՝ սպարինգ մենամարտեր անցկացնելով տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: Ֆեդերացիայի բռնցքամարտիկները մասնակցել են նաև մի քանի միջազգային մրցաշարերերի՝ նվաճելով տարբեր հարգի մեդալներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ