Բռնցքամարտ
UFC Fight Night. Արման Ծառուկյանը իր հաղթանակը նվիրել է հայերին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC Fight Night-ը։ Մենամարտին մասնակցել է նաև ռուսաստանցի թեթև քաշային Արման Ծառուկյանը: Նշվում է, որ մարզիկը որը վստահ հաղթանակ է տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ։ Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ` 30-27 հաշվով հաղթանակ է տարել և իր հաղթանակը նվիրել է հայերին: https://www.instagram.com/p/CCzMDmHIqyh/?utm_source=ig_embed
Հետաձգվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հետաձգվեց նաև բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Մրցումը պետք է մեկնարկեր նոյեմբերի 2-ին՝ Լեհաստանի Կելցե քաղաքում։ ԱԻԲԱ-ն որոշում է կայացրել առաջնությունը տեղափոխել 2021 թվականի ապրիլի 10-ից 24-ը։
Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտել Վանդերլեյ Սիլվայի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտ անցկացնել MMA-ի լեգենդ Վանդերլեյ Սիլվայի հետ: Հայտնի է, որ Վանդերլեյի հետ մենամարտելու համար Թայսոնին առաջարկել են 18 միլիոն դոլար, սակայն բռնցքամարտիկը հրաժարվել է ռինգ դուրս գալ առանց բռնցքամարտի ձեռնոցների: Այս մասին տեղեկացնում է BJ Penn-ը: Սպասվում է, որ առաջիկայում Թայսոնը…
Ես ուզում էի ի պատասխան կծել Թայսոնի ականջը. Հոլիֆիլդ
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդ հիշել է 1997-ին Մայք Թայսոնի հետ սկանդալային մենամարտը: Այդ մենամարտի ժամանակ Թայսոնը կծեց և կտրեց հակառակորդի ականջի մի մասը: Արդյունքում, նա որակազրկվեց: «Նա կծեց ականջս: Ոչ ոք չէր սպասում, որ նման բան կարող էր լինել: Դուք չէիք կարող ակնկալել նման բան։ Ես այն ժամանակ շատ բարկացա: Ես ուզում էի…
Այս տարվա վերջում AIBA-ն նոր նախագահ կունենա
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նոր նախագահի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 12-ից 13-ը։ Ընտրությունը տեղի կունենա հերթական համագումարում։ Նիստում նախագահի ընտրությունից բացի կլսվեն նաև համապատասխան հանձնաժողովների զեկույցները, կքննարկվի կազմակերպության ֆինանսական իրավիճակը, ինչպես նաև նախատեսվում է նոր կանոնակարգի ընդունումը։
Մոսկվայում կարող է կայանալ բռնցքամարտի վարկանիշային մրցաշար
Ռուսաստանը ցանկանում է իր հարկի տակ ընդունել բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար։ ՀԱՕԿ պաշտոնական կայքից հայտնում են, որ մարզաձևի ֆեդերացիան համապատասխան հայտ կներկայացնի բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (ԱԻԲԱ)։ Նշվում է նաև, որ մրցաշարի անցկացման հնարավոր վայրը Մոսկվան է։
Մեյվեզերը խոստացել է դառնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը խոսել է մարզչության ու մարզական կարիերա սկսելու հավակնության մասին։ «Առաջին անգամ եմ մարզում 14-ամյա որդուս, որը մեծ փորձ չունի: Սա իմ երկրորդ պարապմունքն է մարզչի դերում. առաջին անգամ մարզել եմ ավագ որդուս: Ինչպես գիտեք, ես ունեցել եմ անհավատալի մարզիչներ, որոնց թվում էին հայրս և հորեղբայրս: Հորեղբորս՝ Ռոջերսի մահից հետո,…
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիա https://www.facebook.com/armboxing/posts/2651568515073232?__xts__%5B0%5D=68.ARAYJdT66nR4My48pWf-Jw14l1FLKfNGNHPX9sfvto-djbFVCuZRupjKUaB2gs2jjygrX8eNnozTaHb85h8PLkXjC_I-L29mjbB0Dxxi2xa3p75NMNLfAPraj0PJ9VMpxiffgDhO9-DlD8TfvHV263vRM0Hx6o4F_x_O4dr5Y_nETT5M5eSk-ij-LcbhdeAModgWw3tItx5HH3Baipo9vema5mhY9xys0_2fBP9_Oheh8dMvgFhcMquIYY-PYaCqi1sjEc9pmMPAZQvKqoliIaq9GCwFeyXq1U-S0_gwhq4kJcEckpWh06jkWfd3EmcioA0WSpql-s-lXsjAZOEGPR4Q&__tn__=-R
Մեյվեզերը 2020թ․ կարող է չվերադառնալ ռինգ
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը կարող է այս տարվա ընթացքում դուրս չգալ ռինգ։ TMZ Sports-ի հաղորդմամբ՝ Մեյվեզերի ընտանիքում մահվան դեպքերի ու կորոնավիրուսի համաճարակի տարածումից առաջացած վախի հետևանքով մարզիկը կարող է խուսափել պաշտոնական մենամարտերից։ Նշվում է, որ եթե աշխարհում 2020-ին ամբողջովին չհանդարտվի կորոնավիրուսի հետ կապված լարված վիճակը, ապա Մեյվեզերը միանշանակ դուրս չի գա ռինգ։ Հիշեցնենք, որ վերջին…
Հնարավոր էր, որ թիմը մի քանի օլիմպիական ուղեգրով վերադառնար․ Ռաֆայել Մեհրաբյան
Մենք հեռախոսազրույց ունեցանք Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ։ Տխուր էր, ափսոսանք կար խոսքում։ Ասաց, որ մեր մարզիկները լավ մարզավիճակում են և հնարավոր էր, որ թիմը մի քանի օլիմպիական ուղեգրով Լոնդոնից վերադառնար հայրենիք։ Լուրեր են պտտվում, որ հավանական է նույն վիճակահանությամբ շարունակվեն հետագա հանդիպումները։ Թե երբ դրանք կկայանան, իհարկե հայտնի չէ։ Մեր պատվիրակությունն…
Կորյուն Սողոմոնյանը նվաճել է օլիմպիական ուղեգիր
Լոնդոնում տեղի ունեցան բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հերթական փուլի հանդիպումները։ Հայաստանի մարզիկներից առավել գոհացրեց Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեր հավաքականի համար այդ հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։ Նման պատվի կարժանանար նաև Արթուր Բազեյանը /57 կգ / , եթե…
Հայազգի բռնցքամարտիկը միաձայն հաղթանակ է տարել Լոնդոնում
Լոնդոնում կայացած Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարի ժամանակ, երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմից մասնակցել է Նարեկ Մանասյանը: Բռնցքամարտիկը մրցել է 91 կգ քաշային կարգում և հաղթանակ է տարել հունգարացի մարզիկ՝ Ադամ Հումորի նկատմամբ: Հատկանշական է, որ Նարեկ Մանասյանի համար, երկարատև դադարից հետո, սա առաջին պաշտոնական մրցումն էր, քանի որ մարզիկը լուրջ վնասվածք ուներ և…
Հայ բռնցքամարտիկը օլիմպիական մրցաշարի մեկնարկը հաղթանակով է տվել
Մարտի 14-ին Լոնդոնում մեկնարակած բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի մեկնարկը հաղթական է դարձել Արթուր Բազեյանի համար: 57 քաշային կարգում ռինգ դուրս եկած մարզիկը հաղթել է ազգությամբ լեհ՝ Յոզվիկ Մացեյին: Բազեյանը մրցավարների կողմից միաձայն հաղթանակի է արժանացել, քանի որ ունեցել է բացահայտ առավելություն մրցակցի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 15-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ…
Շատ է խոսվում այդ վարակից, բայց իզուր, քանզի արգելքներ չունենք․ Ռաֆայել Մեհրաբյան
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը Լոնդոն ` օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ չի մտածում կորոնավիրուսի մասին: Փորձառու մասնագետը զրույցի ժամանակ հետևյալն ասաց. «Շատ է խոսվում այդ վարակից: Իզուր, քանզի արգելքներ չունենք: Գոհանում ենք այնքանով, որ մեր հավաքականի անդամները պատրաստ են պայքարել հաղթանակի համար: Տղաները լավ գիտեն օլիմպիական ուղեգրի արժեքը և հանուն դրա պատրաստ…











