Բրեշիա
Ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր կայուն խաղի համար․ Կոնտե
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Բրեշիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է այն։ «Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք: Կարողացանք 6 գոլ խփել և ոչ մի գոլ բաց չթողնել: Գոհ եմ իմ թիմի խաղից: Եթե նման կերպ անցկացնեն նաև մյուս հանդիպումները, ապա կկարողանանք կատարել մեր առաջ դրված խնդիրները: «Ինտերը» երիտասարդ թիմ է, և ֆուտբոլիստներին ժամանակ է…
Ինտերը մտադիր է առաջարկ անել Բրեշիայի կիսապաշտպանին
Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Ինտերը» մտադիր է առաջարկ անել «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին: Խաղացողի համար ակումբը պատրաստ է վճարել 30 միլիոն եվրո, սակայն «Բրեշիան» ցանկանում է ստանալ առնվազն 50 միլիոն եվրո: Այս պատճառով, միգուցե «Ինտերը» փորձի վարձակալել «Տոնալիին»:
Բարսան 65 միլիոն եվրո և 2 ֆուտբոլիստ է առաջարկել Բրեշիայի կիսապաշտպանի համար
«Բարսելոնան» հետաքրքրված է «Բրեշիայի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի ծառայություններով: «Բարսելոնան» 2 ֆուտբոլիստ և 65 միլիոն եվրո է առաջարկել Տոնալիին ձեռք բերելու համար, սակայն իտալական ակումբը մերժել է: Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport-ից:
Նա իմ ամենասիրելի խաղացողներից մեկն է․ Տոտին Սանդրո Տոնալիի մասին
«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մասին ասել է, որ Տոնալին իր ամենասիրելի խաղացողներից մեկն է։ Տոտին նշել է, որ ինքը փորձել է հարավորինս շուտ նրան «Ռոմա» բերել, բայց, ցավոք, չի կարողացել դա անել։ «Ամեն ինչ կանեի Տոնալիին ստանալու համար։ Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը կդառնա։ Նա մեծ խաղացող դառնալու…
Բալոտելիի նման հարձակվողը կարող է օգնել Իտալիայի հավաքականին․ Պիռլո
Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն խոսել է Մարիո Բալոտելիի մասին։ «Բալոտելին որոշեց խաղալ «Բրեշիայի» կազմում, ինչը նշանակում է, որ նա ցանկանում է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: Սա ճիշտ ճանապարհ է: Նա առաջարկներ ուներ Չինաստանից և ԱՄՆ-ից, բայց Մարիոն որորշեց ավելի մրցակցային առաջնությունում խաղալ: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ նրա ձեռքերում է: Բալոտելիի…
Սարին Յուվենտուսի հետ միասին կրկնել է 50 տարվա վաղեմության ցուցանիշը
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին իր թիմի հետ միասին տպավորիչ արդյունք է գրանցել։ Սարիի գլխավորությամբ թուրինյան ակումբը Ա Սերիայի 24-րդ տուրի շրջանակներում կարողացավ առավելության հասնել «Բրեշիայի» նկատմամբ (2-0): Սա այս մրցաշրջանում «Յուվեի» տնային 17 հանդիպումներից 16-րդ հաղթանակն էր։ Սրանից առաջ նման արդյունք գրանցվել էր միայն 1960 թվականին, երբ «Յուվենտուսը» գլխավորում էր Կառլո Պարոլան։
Ռոման, գրեթե, ամբողջ կազմով պատրասվում է Բրեշիայի հետ խաղին
Իտալական «Ռոման», որի կազմում է հանդես գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, «Բրեշիայի» հետ հանիդպումից առաջ, գրեթե, ամբողջ կազմով սկսել է մարզումները: Մարզումների մասնակցում են նաև վնասվածքներից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, Լորենցո Պելեգրինի, Ջանլուկա Մանչինին և Լեոնարդո Սիպնացոլան: Ոչ ամբողջ ծանրաբեռնվածությամբ խմբի հետ է սկսել մարզվել նաև Ֆեդերիկո Ֆասիոն: Դիեգո Պերոտին և Ամադու Դիավարան մարզվել են անհատական ծրագրով,…
Հայտնի է, թե Մխիթարյանը երբ կկարողանա խաղադաշտ դուրս գալ. siamolaroma
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը սպասվածից ավելի երկար կտևի։ Մխիթարյանը կկարողանա խաղադաշտ դուրս գալ միայն նոյեմբերի 24-ին ՝ «Բրեշիայի» դեմ կայանալիք հանդիպմանը: այս մասին հաղորդում է siamolaroma-ն։ Հայտնի չէ, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը կապաքինվի և կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին Հունաստանի հետ կխաղա Երևանում, իսկ նոյեմբերի…
Բալոտելին ցանկացել է լքել դաշտը՝ ռասիստական խոսքերի պատճառով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրի շրջանակներում «Վերոնան» հյուրընկալել է «Բրեշիային»։ Հանդիպման ընթացքում տան տերերի երկրպագուները ռասիստական հայտարարություններ են հնչեցրել հյուրերի հարձակվող Մարիո Բալոտելիի ուղղությամբ, ով դրանից հետո ցանկացել է հեռանալ խաղադաշտից։ Նա գնդակը հարվածել է երկրպագուների ուղղությամբ և շարժվել է դեպի դաշտից դուրս, սակայն ֆուտբոլիստներին հաջողվել է կանգնեցնել նրան։
Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է խոշոր գումար վճարել Տոնալիի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նոր նպատակն է դարձել «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին։ «Կարմիր սատանաները» պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է Daily Star-ը։ Իտալիայում բարձր են գնահատում ֆուտբոլիստի ունակությունները ու նույնիսկ «նոր Պիռլո» մականունն են շնորհել: Իտալիայի առաջնության ընթացքում Տոնալին 9 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և…
Հաղթելով Բրեշիային՝ Ինտերը հայտնվեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում
Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում «Բրեշիան» հյուրընկալել էր «Ինտերին»: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ «Ինտերի» հաղթանակով: Առաջին խաղակեսում՝ 23-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը: Իսկ 63-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց այն: 76-րդ րոպեին Միլան Շկրինյարի ինքնագոլի շնորհիվ կրճատվեց խաղի հաշվի տարբերությունը։ Հավաքելով 25 միավոր՝ «Ինտերը» բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Բալոտելին կրկին աչքի է ընկել սկանդալային վարքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարիո Բալոտելին, որը ամռանն է տեղափոխվել «Բրեշիա», շարունակում է աչքի ընկնել իր սկանդալային վարքով: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ իտալացի ֆուտբոլիստը Ա Սերիայի հերթական տուրի՝ «Յուվենտուս»-ի դեմ տնային խաղից առաջ ծխում է հանդերձարանում: Հիշեցնենք, որ «Սուպեր Մարիո»-ն այս ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել: Կողմերի միջև կնքվել է եռամյա պայմանագիր: https://www.youtube.com/watch?v=YRlDNZLSosk













