բրոնզ
Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ ունեցավ զինվորականների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում՝ նվաճելով ընդհանուր 14 մեդալ։ Առաջնությունն անցկացվեց Երևանում՝ նոյեմբերի 20-ից 22-ը։ Ոսկե մեդալակիրներ` Գասպար Տերտերյան (67 կգ) Սուրեն Աղաջանյան (60 կգ) Անդրանիկ Ավետիսյան (65 կգ) Արծաթե մեդալակիրներ` Էլեն Բաբաջանյան (53 կգ) Տիգրան Մինասյան (55 կգ) Սարգիս Բեգոյան (61 կգ) Բրոնզե մեդալակիրներ` Աշոտ Խաչատրյան (77 կգ) Շանթ Խաչատրյան…
Հռոմում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը այսօր նվաճել է առաջին մեդալը։ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ։ Մեր ըմբիշը կարողացավ հաղթանակ տանել հույն մրցակցին 10-0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Նշենք, որ Արսեն Հարությունյանը նախորդ տարի դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները` շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորութամբ, հաջող են հանդես եկել Բուլղարիայի Վարնա քաղաքում երեկ կայացած Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթի» խաղարկությունում: Համլետ Թարվերդյանը 14-15 տարիքային խմբում, մինչև 50 քաշային կարգում չեմպիոն է դարձել ու ոսկե մեդալ նվաճել` հաղթելով 4 մենամարտ: Վահագն Հակոբյանն արժանացել է արծաթե մեդալի 14-15 տարիքային խմբում, մինչև 55 քաշային կարգում՝…
Ըստ ոչ պաշտոնական հաշվարկների՝ Եվրոպական երկրորդ խաղերի մեդալների քանակությամբ առաջատարը Ռուսաստանի թիմն է: Ռուսաստանի թիմն այս պահին ունի ընդհանուր առմամբ 81 մեդալ, որոնցից՝ 33 ոսկե, 16՝ արծաթե և 32՝ բրոնզե: Երկրորդ տեղում Բելառուսի թիմն է՝ 59 մեդալով` 21 ոսկե, 14 արծաթե, 24 բրոնզե: Եվ եռյակը եզրափակում է Իտալիան: Վերջինս ունի 27 մեդալ` 10 ոսկե, 9…
Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Վիգեն Նազարյանը (80 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հոմերոս Առաքելյանը (45 կգ), Կարապետ Մանվելյանը (48 կգ) և Արմեն Հարությունյանն (51 կգ) արժանացել են բրոնզե մեդալի: Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան…