Գագիկ Ղալաչյան
ԱԳՆ նախարարի 3 տեղակալներն ազատվել են պաշտոնից
Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնից ազատելու որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»…
Հրաժարական է տվել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ին մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ Գագիկ Ղալաչյանը հրաժարականի դիմում ներկայացրել է մայիսի 27-ին:
Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալները
Aliq.ge-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի մայիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանին: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշվել է, որ տարածաշրջանային…
Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Ղազախստանի առողջապահության նախարարի հետ
Հունիսի 27-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի (Биртанов Елжан Амантаевич) հետ: Կողմերը քննարկեցին առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» 2018թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով երկու գերատեսչությունների…
Դեսպան Ղալաչյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հետ
Հունիսի 18-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինի (Nurlan Nigmatulin) հետ: Կողմերը փաստեցին, որ երկկողմ ավանդական բարեկամական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց Հայաստանի և Ղազախստանի բարձր ղեկավարության միջև վերջերս տեղի ունեցած շփումների կարևորությունը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական համագործակցությանը,…






