fbpx
Առողջապահություն

Դեսպան Ղալաչյանի հանդիպումը Ղազախստանի առողջապահության նախարարի հետ

Հունիսի 27-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպեց Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի (Биртанов Елжан Амантаевич) հետ:

Կողմերը քննարկեցին առողջապահության ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության նախարարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» 2018թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված ուղղություններով երկու գերատեսչությունների միջև փոխգործակցությունն ակտիվացնելու և կապերն ամրապնդելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ