գազի գին
Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ գազի գինը կարող է թանկանալ 30 ԱՄՆ դոլարով: Ներկայումս ՀՀ սահմանին 1000 խմ-ի համար սահմանված է 165 դոլար: Գազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական և՛ քաղաքական…
Այսօր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է գազի գնի հնարավոր բարձրացման լուրը. ակամայից հիշեցի անցած տարի մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ իմ կողմից բարձրացված հարցը, թե ո՞վ է փակելու Հայաստան մատակարարվող գազի թանկացման հետևանքով առաջացող ֆինանսական ճեղքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Նա, մասնավորապես, նշել է.…
Տեղի է ունենում հանրային քննարկում՝ «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով: Բանախոսներն են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր…
Դեռևս նման բան չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր փոփոխությանը։ «Գազի գնի հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել, այս պահին որևէ նոր բան չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա»,-ասաց Մակունցը։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը…
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է. «Ե՞վ, իբր թե ապրիլից գազի գնի բարձրացման մասին սրտատրոփ կանխագուշակողներն ու դրանից հրճվողներն ի՞նչ են բարբաջելու հիմա։ Բայց ազնվորեն, նույնիսկ հետաքրքիր չէ հրճվելուց մինչև ընկճախտ ընկածների հոգեբանական այլակերպումները, գուցե կոռուպցիայից զրկվածների հոգեբանական ապրումների վերլուծությամբ զբաղվողներին հետաքրքրի։ Մեկ առանձնապես կարևոր հարց կա, որի պատասխանն ավելի կարևոր է։ Ինչ…
Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Ապրիլի 1-ից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի,…
2020 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովի կողմից սահմանվեց գումարային 180 դրամը, այսինքն բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա և սպառողների համար կշարունակի գործել նույն սակագինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի 15 տարի վարձակալության պայմանագրի շրջանակներում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում վերահաստատել է օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա ձմեռվա ամիսների ընթացքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն», ասել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման…
«Փաստ» թերթը գրում է. «Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու…