fbpx
Խորհրդարան
17:17 17/01/2020

Գազի գնի հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել․ Մակունց

Դեռևս նման բան չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր փոփոխությանը։

«Գազի գնի հետ կապված որևէ զարգացում չենք կանխատեսել, այս պահին որևէ նոր բան չկա։ Եթե ինչ-որ փուլում լինի, դրա մասին հասարակությունը կիմանա»,-ասաց Մակունցը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են ամենատարբեր հարցերը։

«Առաջիկայում խմբակցությունով ունենալու ենք ռազմավարական պլանավորում։ Ամենատարբեր հարցերի ենք անդրադարձել. տարածաշրջանում հարևանների հետ հարաբերություններին , ներքաղաքական հարցերին»,-նշեց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ