Գանձասար-Կապան

  • Պատերազում զոհվել է Գանձասար-Կապանի սաներից մեկը

    Պատերազում զոհվել է Գանձասար-Կապանի սաներից մեկը

    «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջում գրված է․ «Մեծ ցավով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Գանձասար-Կապան» ՖԱ-ի սան, 20-ամյա Տիրան Պետրոսյանը։ Ննջի՛ր խաղաղությամբ, Զինվոր․․․»։ https://www.facebook.com/gandzasarkapanfc/posts/2886460048239615

  • Փոխվել է Գանձասար-Կապան – Շիրակ հանդիպման վայրը

    Փոխվել է Գանձասար-Կապան – Շիրակ հանդիպման վայրը

    VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Գանձասար-Կապան»–«Շիրակ» հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի փոխարեն կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը կայացրել է այս որոշումը՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» UEFA Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմի հետ հանդիպումն անցկացնելու է հենց ՀՖՖ…

  • «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի հետ կապված պարզաբանումները կներկայացվեն Ոստիկանություն

    «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի հետ կապված պարզաբանումները կներկայացվեն Ոստիկանություն

    Փետրվարի 29-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը: Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

  • Բարձրագույն խումբ․ Նոան հաղթեց Արարատին, Գանձասար-Կապանը՝ Շիրակին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)

    Բարձրագույն խումբ․ Նոան հաղթեց Արարատին, Գանձասար-Կապանը՝ Շիրակին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)

    Դեկտեմբերի 2-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նոա»-«Արարատ» 2:0 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Էդգար Սահակյան Գոլերը՝ Մաքսիմ Մայրովիչ, 45+3, Դմիտրի Լավրիշև, 85 https://www.youtube.com/watch?v=KtffTo6yQfE «Գանձասար-Կապան»-«Շիրակ» 1:0 (1:0) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան Գոլը՝ Հրայր Մկոյան, 37, ինքնագոլ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

  • Նարեկ Ասլանյանը դաշտի կենտրոնից գրավել է մրցակից թիմի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նարեկ Ասլանյանը դաշտի կենտրոնից գրավել է մրցակից թիմի դարպասը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի շրջանակներում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Նարեկ Ասլանյանը գրավել է մրցակից «Ալաշկերտի» դարպասը մոտ 55 մետրից։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/gandzasarkapanfc/videos/2351313394996085/

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները

    Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները

    Սեպտեմբերի 21-ին և 22-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները։ Խաղային առաջին օրը կկայանա 3, իսկ երկրորդ օրը՝ 2 հանդիպում։ Առաջարկում ենք ծանոթանալ սպասվելիք խաղերի տեղերին, ժամերին և այլ մանրամասնությունների։ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» 21.09.2019թ․, 16.00, Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Երևանյան ակումբը նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ 7-րդ տուրում խոշոր հաղթանակ գրանցեց «Երևանի» նկատմամբ։…

  • Բարձրագույն խումբ․ Շիրակը տանը չկարողացավ հաղթել Գանձասար-Կապանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բարձրագույն խումբ․ Շիրակը տանը չկարողացավ հաղթել Գանձասար-Կապանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սեպտեմբերի 14-ին կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Գանձասար-Կապան» 0:0 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Էդգար Սահակյան Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

  • Գևորգ Կասպարովը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

    Գևորգ Կասպարովը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

    «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարել է առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին: Այս մասին 38-ամյա դարպասապահը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «2019-20 մրցաշրջանը կլինի վերջինը, որպես ֆուտբոլիստ։ Հույսով եմ , որ հաջող մրցաշրջան կլինի իմ ու թիմիս համար», – գրել է Կասպարովը: Գևորգ Կասպարովը «Գանձասար-Կապանում» նա հանդես է գալիս 2017 թվականից: Նա իր գրեթե…

  • Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինծառայողը ԲԽ-ի հանդիպում է մեկնաբանում

    Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինծառայողը ԲԽ-ի հանդիպում է մեկնաբանում

    Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ը Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Շիրակին»: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից զինծառայող Դավիթը  մարզական լրագրող Արման Աբելյանի հետ մեկնաբանում է հանդիպումը։ «ՀՖՖ -ն իր հնարավորությունների չափով օժանդակում է մեր երկրի պաշտպաններին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը ու հրապարակել այս լուսանկարը.

  • Պորտուգալացի ֆուտբոլիստը տեղափոխվեց Գանձասար-Կապան

    Պորտուգալացի ֆուտբոլիստը տեղափոխվեց Գանձասար-Կապան

    Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանը» նորեկ ունի: Ինչպես հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստ Ժորժե Շուլայի հետ: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել Պորտուգալայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ Վերջին ակումբը…

  • Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Լոռիում

    Հայաստանի հավաքականի պաշտպանը կարիերան կշարունակի Լոռիում

    Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է ակումբի մամուլի քարտուղարությունից: Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ մասին կհաղորդվի պաշտոնապես: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ «Գանձասար-Կապանն» ու Հայկ Իշխանյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98…

  • «Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում պարտվեց ռուսական ակումբին

    «Գանձասար-Կապան»-ն ընկերական խաղում պարտվեց ռուսական ակումբին

    Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապան»-ը «Բանանց»-ի մարզաբազայում ընկերական խաղում 1-3 հաշվով պարտվեց Ռուսաստանի ՊՖԼ-ում հանդես եկող «Արմավիր»-ին: Կապանցիների կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գեղամ Հարությունյանը: «Գանձասար-Կապան»-ը հանդիպումն սկսել էր հետևյալ մեկնարկային կազմով՝ Գևորգ Կասպարով, Բակար Բալդե, Դավիթ Տերտերյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Համլետ Ասոյան, Նարեկ Ասլանյան, Գևորգ Օհանյան, Գևորգ Նռանյան, Աշոտ Կարապետյան, Մարտին Գրիգորյան,…

  • Գանձասար-Կապանը խոշոր հաշվով հաղթեց տարվա առաջին խաղում

    Գանձասար-Կապանը խոշոր հաշվով հաղթեց տարվա առաջին խաղում

    «Գանձասար-Կապանն» այսօր` հունվարի 18-ին, ընկերական խաղ է անցկացրել է Առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվի» հետ և 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Հետաքրքրական է, որ առաջին կեսն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Նարեկ Ասլանյանի խփած գոլին երևանյան թիմը պատասխանել է Գեղամ Թումբարյանի դիպուկ հարվածով ու թիմերն այդպես էլ գնացել են ընդմիջման: Երկրորդ կեսում, սակայն, «Գանձասար-Կապանի»…

  • Արման Հովհաննիսյանն ու Համլետ Ասոյանը հանդես կգան «Գանձասար-Կապանում»

    Արման Հովհաննիսյանն ու Համլետ Ասոյանը հանդես կգան «Գանձասար-Կապանում»

    «Գանձասար-Կապանը» համալրումներ ունի։ Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 25-ամյա եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ։ Վերջինս «Փյունիկի» դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ալաշկերտ», «Շիրակ», «Արարատ-Արմենիա» ակումբներում։ 2017/18 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Զիրկա» ակումբում։ «Գանձասար-Կապանի» հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել նաև 24-ամյա ֆուտբոլիստ Համլետ Ասոյանը, ով…

  • Գանձասար-Կապանը խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ

    Գանձասար-Կապանը խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ

    «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ: Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը: Ակումբը շնորհակալություն է հայտնում Պողոսյանին «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում: Հիշեցնենք` Վարդան Պողոսյանը 2017 թվականից էր հանդես գալիս «Գանձասար-Կապանում»: Հայաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա հարձակվողը կապանյան թիմի կազմում 16 հանդիպման է մասնակցել: