Գառնիկ Բադալյան
Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է․ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, ով բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ Փորձառու…
Գառնիկ Բադալյանը՝ Տաջիկստանում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)», – նշված է նախագահի հրամագրում։
Քննարկվել է հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
Փետրվարի 25-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում առևտրի ոլորտը համակարգող փոխվարչապետ Չառը Գըլըջովի (Çary Gylyjow) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում հնարավոր համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ…
Դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ
Փետրվարի 21-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ: 2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվել է դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը: Անդրադարձ է կատարվել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների…
ՀՀ դեսպանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետին
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, հունվարի 8-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում…





