Քննարկվել է հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

Ամենադիտվածներ

maria zakharova

Փետրվարի 25-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի կառավարությունում առևտրի ոլորտը համակարգող փոխվարչապետ Չառը Գըլըջովի (Çary Gylyjow) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-թուրքմենական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում հնարավոր համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2019թ. կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև այդ համատեքստում դրա օրակարգի առևտրատնտեսական հատվածում ներառվելիք հարցերին:

ՀՀ դեսպանը խնդրեց աջակցել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման, դրանց գործունեության ծավալման հարցերին:

Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորեց ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը, ինչն արդյունք է երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ