Գավառ

  • Գինու և կոնյակի մեջ հասունացող պանրի արտադրությունը գրավել է արտասահմանցիներին

    Գինու և կոնյակի մեջ հասունացող պանրի արտադրությունը գրավել է արտասահմանցիներին

    Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ում արտադրված պանիրները, որոնք հասունանում են գինու և կոնյակի մեջ, մեծապես արժանանում են արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ տնօրեն Արման Միքայելյանը, ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Այստեղ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվում է յոթ տեսակի պանիր, և ողջ տեսականին հիմնականում սպառվում է օտարերկրյա զբոսաշրջիկների…

  • Արման Թաթոյանը այցելել է Գավառի մանկատուն

    Արման Թաթոյանը այցելել է Գավառի մանկատուն

    Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց…

  • Գավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

    Գավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

    Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագիծը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Գորիսում արդեն իսկ կազմակերպել է նման ձևաչափով քննարկումներ,…

  • 16-ամյա տղայի դանակահարության դեպքը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    16-ամյա տղայի դանակահարության դեպքը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապխատասխանող տեղեկություն։ Ոստիկանության Գավառի բաժնի անչփահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու…

  • Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

    Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ: Այսպես, հայտով…

  • Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

    Թող սուտ տեղեկատվություն չտան, թե ջուրը կեղտոտ է. Սևանի շրջակա օբյեկտների տերերը փակել էին ավտոճանապարհը

    Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին հանդիպում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ: Նրանք հայտարարել են, որ կեղծ տեղեկատվություն է տարածվում, թե Սևանի ջուրը մաքուր չէ, որի հետևանքով մարդիկ չեն գալիս հանգստանալու և իրենք մեծ վնասներ…

  • Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

    Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

    Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց…

  • Նիկոլ Փաշինյանը մասնակցում է«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովին

    Նիկոլ Փաշինյանը մասնակցում է«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» համաժողովին

    Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» խորագրով գործարար համաժողովին: Համաժողովն անց է կացվում Գավառ քաղաքում: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Գերաղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Վարչապետը նույնպես ելույթ ունեցավ համաժողովին: «Ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ, Գեղարքունիքի մարզ ասելով, առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-96…

  • Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ է հանձնել 22 վետերանների

    Գեղարքունիքի մարզպետը դրամական պարգևներ է հանձնել 22 վետերանների

    Գեղարքունիք մարզպետ Գնել Սանոսյանը մայիսի 9-ին հյուրընկալեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գավառի տարածաշրջանի վետերաններին: Գնել Սանոսյանը շնորհավորեց նրանց՝ Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղ և առողջ կյանք: «Ուրախ եմ, որ հնարավոր եղավ ձեզ հանդիպել իմ աշխատասենյակում: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ և ձեր ծառայակից բոլոր ընկերներին այն ամենի համար, ինչ…

  • Գեղարքունիքի և Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

    Գեղարքունիքի և Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղում

    Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում և «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է…

  • Գեղարքունիքի մարզպետը պարգևատրեց Գավառի թատրոնի դերասաններին

    Գեղարքունիքի մարզպետը պարգևատրեց Գավառի թատրոնի դերասաններին

    Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին և Նորայր Հերգնյանին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը: «Սիրելի դերասաններ և թատերասերներ, շնորհավորում եմ…

  • Հրդեհ Սևան-Գավառ ավտոճանապարհին

    Հրդեհ Սևան-Գավառ ավտոճանապարհին

    Մարտի 24-ին, ժամը 02:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին: Ամբողջությամբ այրվել է…

  • Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում

    Քամին ավերածություններ է պատճառել Գավառ քաղաքում

    Հունվարի 15-16-ի ընթացքում Գավառ քաղաքում գրանցված ավերիչ ուժգնության քամիները լուրջ վնասներ են պատճառել Գավառ քաղաքի տնտեսություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, քամին պոկել և ցած է շպրտել Կաբելագործների փողոցի բազմաբնակարան շենքի երկու, Արծվաքար թաղամասի մեկ առանձնատան, սովխոզնիկների թաղամասի 1 անասնագոմի տանիքներ: «Կաբելագործների բազմաբնակարան մեկ շենքի տանիքն ամբողջովին է քանդված, մյուսը՝ մոտ 70 տոկոսով: Ամբողջովին են…

  • Սևանա լճի հարակից տարածքներում կիրականացվեն հատուկ միջոցառումներ

    Սևանա լճի հարակից տարածքներում կիրականացվեն հատուկ միջոցառումներ

    Արմենպրես-ը գրում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների…