Գարեգին Բաղրամյան
Հոսանքի գինը կարող է թանկանալ փետրվարի 1-ից․ Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարի 1-ից հնարավոր է էլեկտրաէներգիայի գինը բարձրանա։ Այս մասին Բաղրամյանն ասել է Hraparak-ին։ Նա նշել է, որ այդ մասով հստակ պարզ կլինի մոտ օրերս։ Բաղրամյանի խոսքով՝ բարձրացման խնդիրը պայմանավորված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկով և վարկի մարումների գրաֆիկով։
Հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա
Հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա 2022 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա նշեց, որ ժամկետներն արդեն անցել են, այսինքն՝ ՀԾԿՀ-ն դեռ չի ստացել սակագնի փոփոխման հայտ։ Բաղրամյանն ասաց նաև, որ ռուսների հետ բանակցությունները շարունակվում են՝ սահմանին գնի հարցով։
Վեոլիա ջուրն առաջարկել է ջրի սակագինը բարձրացնել 43 դրամով․ ՀԾԿՀ նախագահ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Վեոլիա ջուրը» հայտ է ներկայացրել՝ բարձրացնել ջրի սակագինը 43 դրամով։ Ներկայումս ջրի սակագինը 180 դրամ է։ Բարձրացման հիմնական պատճառները սղաճը, էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը և ջրի ծավալի փոփոխությունն են։ Բաղրամյանի խոսքով, սակայն, իրենք ընկերությանն առաջարկել են սոցիալապես անապահովների համար գինը թողնել նույնը, իսկ մնացածի…
Գազի սակագները բնակչության համար կմնան անփոփոխ
Բնակչության համար բնական գազի սակագները մնացին անփոփոխ, հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «2020 թվականի հուլիսի 19-ից բնակչության համար բնական գազի սակագները մնացին անփոփոխ, իսկ սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ: Հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 19-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Հանձնաժողովը…
Գազի գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն. Գարեգին Բաղրամյան
Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի ՀՀ-ում սակագների վրա, քանի որ սպառողների կողմից վճարվող սակագնի շուրջ 70 տոկոսը ձևավորվում է սահմանին գազի գնի մեծությամբ: Գարեգին Բաղրամյանը նաև հայտնեց, որ այսօրվա գները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն, սակայն իրենք առաջարկել…
Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք․ Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ գազի գինը կարող է թանկանալ 30 ԱՄՆ դոլարով: Ներկայումս ՀՀ սահմանին 1000 խմ-ի համար սահմանված է 165 դոլար: Գազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական և՛ քաղաքական…
Գազի և հոսանքի գները փոփոխության չեն ենթարկվի․ Գարեգին Բաղրամյան
ՀՀ սպառողները ջրի, էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել գործող սակագներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նրա վկայությամբ՝ էներգետիկ համակարգում առկա խնայողությունները հնարավորություն են տվել, որ ԱԷԿ-ի ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով, վարկի մարումը սակագնում ներառելով հանդերձ, սակագնի բարձրացում տեղի չի ունեցել: Վարկի մարման 21 մլն դոլարի…
Ջրի գինը չի բարձրանա․ ՀԾԿՀ նախագահ
2020 թվականի հունվարի 1-ից հանձնաժողովի կողմից սահմանվեց գումարային 180 դրամը, այսինքն բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա և սպառողների համար կշարունակի գործել նույն սակագինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի 15 տարի վարձակալության պայմանագրի շրջանակներում…
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ՀԿԾՀ-ի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ հանրային ծառայությունները…
Երևանում նոր էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար. Բաղրամյան
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: «Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ…
Ներքին շուկայի գազի սակագների բանակցությունները կապ չունեն Պուտինի այցի հետ. Բաղրամյան
Հուլիսի 3-ին Կառավարության նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գազի գնին և դրա շուրջ ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններին, նշեց, որ իր կարծիքով ՌԴ կողմը պատրաստակամ է Հայաստանի հետ քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը, գազի գնի շուրջ բանակցությունները ընթանում են մի քանի փուլով և այս պահին էլ ընթացքի մեջ են:…
Siemens-ը «Երևան-2» ջէկի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի
Գերմանական Siemens ընկերության պաշտոնական կայքում տարածված հայտարարության համաձայն՝ ընկերությունը «Երևան-2» գազատուրբինային ջերմաէլեկտրակայանի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի: «Երևան-2» նախագիծը Siemens-ի համար Հայաստանից ամենախոշոր պատվերն է: Նաև նշված է, որ ընկերությունը 20 տարի կիրականացնի ջէկի սպասարկումը: Siemens-ը 40 տոկոս բաժին ունի ջէկի կառուցման և շահագործման համար ստեղծված ArmPower ընկերությունում: «Ռենկո» ընկերությունը պատասխանատու է ջէկի նախագծման և…
Լիանա Ազիզյան՝ ՀԾԿՀ մամուլի քարտուղար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Լիանա Ազիզյանին նշանակել է հանձնաժողովի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ից:
Գարեգին Բաղրամյանը՝ ՀԾԿՀ նախագահ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքում Գարեգին Բաղրամյանը ընտրվեց. կողմ էր քվեարկել 85 պատգամավոր, իսկ դեմ՝ 20: Քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է եղել։ Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պարտականություններն էր կատարում։ Նրա թեկնածությունը խորհրդարանին առաջարկել էր ՀՀ վարչապետը։
Ինչու՞ է իբրև սեփականատեր դիտարկվում միայն ֆիզիկական անձը. պատգամավորը դիմեց Գարեգին Բաղրամյանին
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ապրիլի 12-ի տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվող հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին դիմեց մի շարք հարցերով: Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իբրև սեփականատեր դիտարկում միայն ֆիզիկական անձին: «Իրավաբանական անձին ինչո՞ւ չեք դիտարկում սեփականատերերի մեջ:…















