ԳԴՀ
Սլովենիան Ուկրաինային կմատակարարի 28 տանկ և ավտոտեխնիկա կստանա ԳԴՀ-ից
Սլովենիան Ուկրաինային կուղարկի 28 T55C տանկ, իսկ փոխարենը 35 ծանր բեռնատար և հինգ ծանր ավտոցիստեռն կստանա Գերմանիայից: Այդ մասին հաղորդել Է Սլովենիայի հեռուստատեսությունը: «Այդպիսի փոխանակումը կամրապնդի պաշտպանական համագործակցությունը Սլովենիայի և Գերմանիայի միջև»,-գործարքը մեկնաբանել են Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի դիվանատանը: Հեռուստալրագրողների տվյալներով՝ խոսքը Հարավսլավիայի ժողովրդական բանակի այն զինանոցից տանկերի մասին Է, որը Սլովենիայի տարածքում մնացել Է…
Հայկական պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթների հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր: Հայկական պատվիրակությունը ներկայացրել…
«Մասնակցային դպրոց» ծրագրի մասնակիցները այցելել են Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
«Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում» ծրագրի շրջանակում մասնակցային մշակույթի դասավանդման մասին գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով հայկական հանրակրթական դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ և 6 հայ փորձագետ դեկտեմբերի 8-ից 13-ը այցելել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Հայ մասնագետները Գերմանիա են մեկնել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթի կրթության նախարար Թուլների հրավերով։ Ուսումնական այցի ընթացքում հայ պատվիրակները դասալսումներ են կատարել երեք հանրակրթական…
Գերմանիան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի ղեկավար Խայկո Մաասը զրուցել է Bild am Sonntag գերմանական շաբաթաթերթի հետ ու նշել, որ Գերմանիան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա։ «Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլևս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում», – ասել է Մաասը։ Հավելենք, որ Թուրքիան համարվում…
Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հոկտեմբերի 11-ին ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին: Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների հետ համագործակցության հետագա սերտացումը:…
Կառավարությունը հաստատեց ՀՀ և ԳԴՀ կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ Համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝ ✅ «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին` ծննդյան օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս: Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են: Հայաստանում թավշյա…
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույց է տվել Behörden Spiegel ամսագրին
Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը. Հարցազրույց Բեռլինում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ «2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ…
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների…
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գերմանացի պատգամավորները ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, ինչպես նաև երկու երկրների բարձրաստիճան ղեկավարության միջև…
Հայաստանում է ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը
Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին և դրանց ավարտը:…
Աննա Հակոբյանը Բեռլինում հանդիպել է Բերբել Քոֆլերին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր…
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ կմեկնի Գերմանիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն,հայտնում է panorama.am-ը. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի…














