fbpx
Քաղաքականություն

Հայկական պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավորներին

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում  հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Նիլս Շմիդի, Բունդեսթագի նույն խմբակցության պատգամավորներ Դիրք Վիզեի, Յոհաննես Շրափսի և Մարթին Գերսթների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել տարածաշրջանային իրադրության, միջազգային համագործակցության և երկկողմ խորհրդարանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցեր:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, բարձրաձայնել հայկական մշակութային ժառանգության պահպանության մարտահրավերները: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հետ կապված հիմնահարցերը:

Երկուստեք կարևորվել են խորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ