Գեղարվեստական ղեկավար
Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործած թատրոնը փոխել է անվանումը
Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործած Մոսկվայի դրամատիկական թատրոնը փոխել է անվանունը: Այն այժմ կոչվում է «Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ»։ Գլխավորն Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելն է, նշել է գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ անվանման մեջ հայտնվել է «առաջընթաց» բառը՝ կինոթատրոնի անվանումը, որի շենքում գտնվում է թատրոնը։ «Ինչո՞ւ «Պրոգրես»։ Կար «Պրոգրես» կինոթատրոն,…
Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը
Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ թողնում է պաշտոնը: «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը», – գրել է նա: https://www.facebook.com/Hrachya.Papinyan/posts/2392561624134066
Օրբելյանը վստահ է, որ իրեն ազատելու որոշումը քաղաքական չէ
Ալ․Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը վստահ է, որ թատրոնի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու որոշումը քաղաքական չէ։ Ասում է՝ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին սխալ տեղեկություններ են տվել։ Լավատես է՝ խնդիրը կլուծվի։ Շատ ծրագրեր կան, դրանք կիսատ թողնել չի ուզում։ Իսկ բարձրացած աղմուկի համար անգամ շնորհակալ է․ թատրոնի համար մեծ PR էր։ «Չգիտեմ ինչու՝…
Արմեն Սարգսյան․ «Ես պաշտպանում եմ Օրբելյանին, որովհետև սխալ վերաբերմունք կա միջազգային արտիստի նկատմամբ»
Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որի անունը դիտարկվում էր Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում, միացել է բողոքի ակցիային: Նա ևս սատարում է Կոնստանտին Օրբելյանին։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: «Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել էր արտիստների կողմից այլ թատրոնի համար, պետական որևէ առաջարկ չի եղել, ես ասել եմ, որ…
Թատրոնները, բաց նամակ հղելով Նիկոլ Փաշինյանին, պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն…
Արմեն Սարգսյանը հերքում է իր՝ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը
Դերասան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր շարունակ հետևեցի Օպերային թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին, որտեղ գլխավոր դերում հայտնվեցի նաև ես: Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես: Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի…
Սուրեն Շահվերդյան․ «Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում»
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդրին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում…
Ռուսական թատրոնը թատերասերների դատին կհանձնի երկու նոր ներկայացում
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մարտի վերջին հանդիսատեսին կներկայացնի Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, իսկ մայիսին՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Այս մասին հայտնել է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։ «Ինքնասպանը» ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, իսկ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման բեմադրիչը՝ ես։ Շուտով բեմ կվերադառնան «Գայլն ու յոթ ուլիկները», «Բժիշկ Այբոլիտը» մանկական…
«Կուզեի մի պարզ պատասխան ստանալ, թե ինչու է անհրաժեշտ մշակույթը մեր երկրին և ժողովրդին»
Մշակութային հաստատությունների աշխատանքի արդյունավետությունը չի կարող չափվել դրանց սեփական եկամուտների ավելացմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրին, որում առաջարկվում է ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թանգարանների, թատրոնների և այլ մշակութային հիմնարկների սեփական եկամուտներն ավելացնելու նպատակով:…
Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը մրցանակի է արժանացել
Վրաստանի թատերական միության որոշմամբ՝ Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմենակ Բայանդուրյանն արժանացել է վրացի ռեժիսոր, մանկավարժ Միխեիլ Թումանիշվիլու անվան մրցանակի: Մրցանակը նրան տրվել է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի և ծննդյան 65-ամյակի առթիվ։ Մրցանակը հանձնվել է հունվարի 14-ին վրացական թատրոնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում:
Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։ Նավասարյանը ասաց, որ թատրոնի ներսում մրցակիցներ չունի: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ ոք չի…












