fbpx
Մշակույթ

Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։ 

Նավասարյանը ասաց, որ թատրոնի ներսում մրցակիցներ չունի: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ ոք չի պայքարելու վերջինիս հետ:

Արման Նավասարդյանի համար սա անակնկալ չէր, քանի որ թատերախմբի որոշումն ու խնդրանքն է եղել նախարարին՝ ընդառաջել թատերախմբին եւ տնօրենի պաշտոնում նշանակել իրենց նախընտրած թեկնածունին: Համազգայինի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում թատերախումբը տեսնում է դերասանուհի Նարինե Գրիգորյանին, նա եւս մրցակիցներ չունի այդ պաշտոնի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ