գեներալ-լեյտենանտ
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը։ «ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում։ Այդ պատճառով,…
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորվել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ այսօր ընդունել եմ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ: https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/649976502366393
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780428442277533?__cft__%5B0%5D=AZX0J_uHpEraNwdvI6LKXHffwlhboIRSPTizQeUBpXoO9nv-AuRkkS-4kgoPs07d23f1urzbR7HiW50UxIpujTzRXEVqGOGRTIeRdhIPB1Ol7HnMhx9a3CcEP0iWrNvNh3tYlCMA0pYWvAhT2q-2XtEAibALUG2W8DZ5iBWxcqwnFVJOETErLYm0jJf6CVvGoVxCaQFtAfmSLR346BelQt_O&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանը, առաջիկա ծրագրերին ու փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Քաղցկեղից մահացել է գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Աղաբեկյանը: Նա ղեկավարում էր տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սարտեքս» ընկերությունը Ստեփանակերտում: Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը: Այս մասին հայտնում է news.am-ը։
ՀՀ նախագահի հրամանագրով մի քանի սպաների շնորհվել են գեներալ-լեյտենանտների կոչումներ։ Այդ սպաների ցանկում են Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանը և ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանը։ Փաստաթղթերը…
Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այս…
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և…
Փետրվարի 27-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ: Մարզումների նպատակն է բարձրացնել ԶՈՒ ԳՇ ՀԿ ՄԿԿ-ում ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել արագ, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, միաժամանակ ստուգել տեղեկատվության փոխանակումը կառավարման կետերի միջև:…